11/12/2023 10:17
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը Կատարի Գրան Պրիում 7-րդն է
Հայաստանը ներկայացնող ծանրորդները շարունակում են ելույթները Կատարի Գրան Պրիում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցումային հերթական օրը պայքարի մեջ մտան 89 կգ քաշային տղամարդիկ: Հայաստանի ներկայացուցիչ Անդրանիկ Կարապետյանը հաջորդաբար պոկեց 165 և 170 կգ, սակայն գլխավերևում չպահեց 175 կգ-ն: Հրում վարժությունում Կարապետյանը երկու հաջող մոտեցում ունեցավ` բարձրանցնելով 190, 200 կգ-ն: Երկամարտի 370 կգ արդյունքով նա միայն 7-րդն է:
Այս քաշային կարգում մրցաշարի հաղթող դարձավ բուլղար Կարլոս Նասարն, ով երկամարտում գրանցեց 393 կգ արդյունք: Նասարը ռեկորդ գրանցեց հրում վարժությունում` գլխավերևում պահելով 223 կգ-ն: