11/12/2023 12:46
Հայաստանի իրավիճակը մեր ամուր աջակցությունն է պահանջում. Բորել
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ԵՄ Արևելյան գործընկերության ԱԳ նախարարների հետ հանդիպմանը հայտարարել է, որ համաժողովից առաջ իր առաջին հանդիպումը կլինի Հայաստանի ԱԳ նախարարի հետ։
«Օրս կսկսեմ Հայաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպմամբ՝ մինչև ԱԳ նախարարների հանդիպման մեկնարկը։ Ողջ Արևելյան գործընկերության տարածքում բարդ իրավիճակ է՝ Բելառուս, Ուկրաինա, ապա նաև՝ Հարավային Կովկաս․․․ Լավ լուր է, որ Վրաստանը առաջ է ընթանում ԵՄ անդամակցության ուղով, բայց իրավիճակը Հայաստանում մեր ամուր աջակցությունն է պահանջում․ տեսնենք՝ ինչպես կարող ենք ավելացնել»,-հայտարարել է Բորելը։