11/12/2023 21:27
ԵՄ-ն կընդլայնի իր առաքելությունը Հայաստանում․ Բորել
Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Բրյուսելում կայացած ԵՄ ԱԳ նախարարների հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության անձնակազմը 138-ից հասցնել 209-ի ։
«Աշխատում ենք Հայաստանի հետ մեր հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ։ Որպես առաջին քայլ՝ ԵՄ երկրների արտգործնախարարներն այսօր պայմանավորվել են Հայաստանում մեր քաղաքացիական առաքելության անձնակազմը 138-ից հասցնել 209-ի։ Սա կարևոր բարելացում է, այն կնպաստի կայունության բարձրացմանը»,- ասել է Բորելը։