11/12/2023 17:18
Գագիկ Խաչատրյանը դատական նիստին ներկայացել է ստացիոնար բուժհաստատությունից՝ շտապօգնության ուղեկցությամբ․ Փաստաբան
Խաչատրյանների փաստաբանական խումբը հայտնում է․
«Այս պահին ընթանում է դատական նիստը, որին Գագիկ Խաչատրյանը ներկայացել է ստացիոնար բուժհաստատությունից՝ շտապօգնության ուղեկցությամբ։ Նրա ինքնազգացողությունը գնահատվում է բավարար, սակայն ցուցված չէ տևական ժամանակ անցկացնել նստած կամ կանգնած։
Փաստաբան Երեմ Սարգսյանը կրկին միջնորդություն է ներկայացնելու թույլատրել Խաչատրյանին մեկնել արտասահման՝ անհապաղ վիրահատության ենթարկվելու անհրաժեշտությամբ։ Այս միջնորդության քննությունը ոչ իրավաչափորեն դատախազության առարկություններով և դատարանի որոշումների արդյունքում հետաձգվում է արդեն ամիսներ շարունակ, ինչը կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների»։