11/12/2023 19:18
Պուտինը դեռ շատ անելիք ունի․ Մեդվեդև
ՌԴ Անվտանգության փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը ողջունել է Վլադիմիր Պուտինի որոշումը՝ առաջադրվել 2024 թվականի մարտին կայանալիք նախագահական ընտրություններին։
«Լավ է, որ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինը տվել է իր համաձայնությունը նախընտրական քարոզարշավին մասնակցելու և Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնում առաջադրվելու համար»,- ուսանողների և աշակերտների հետ հանդիպման ժամանակ ասել է Մեդվեդևը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի համար կարևոր է, որ հենց այս ժամանակաշրջանում երկիրը ղեկավարի փորձն ունեցող, հմուտ քաղաքական գործիչ։
«Շատ կարևոր է, որ երկիրը ղեկավարի հսկայական փորձ ունեցող այնպիսի հզոր քաղաքական գործիչ, ինչպիսին մեր նախագահն է»,- ասել է Մեդվեդևն ու հավելել,-«Պուտինը դեռ շատ անելիք ունի»։
Դմիտրի Մեդվեդևը նշել է նաև, որ ինքը վստահ է՝ ինչպիսին կլինեն մարտի կայանալիք ընտրությունների արդյունքները։