11/12/2023 17:10
Հրաժարվել Ադրբեջանի հետ նվաստացման պայմանագիր կնքելուց․ Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը առաջարկում է հրաժարվել Ադրբեջանի հետ նվաստացման պայմանագիր կնքելուց ու կնքել ՌԴ-ի և Իրանի հետ ռազմական դաշինք։
«Չկա խաղաղության պայմանագիր։ Կա Հայաստանի ադրբեջանացման պայմանագիր։ Կա հայի հիշողությունն ու ազգային արժանապատվությունն ուրանալու պայմանագիր։
Ինչու՞ օրինակ Հունաստանը Կիպրոսին սատարում է, իսկ Նիկոլն Արցախը փուռը տվեց։
Որովհետեւ նիկոլիզմը չունի կարմիր գծեր ու իզմեր, բացի աթոռիզմից։
Նիկոլը, խաղաղություն ասելով, 5 տարում 3 պատերազմ է բերել։
Նա՝ ու՞ր,խաղաղությունն՝ ու՞ր։
Նիկոլիզմն ու աղետը հոմանիշներ են։
Ի՞նչ եմ առաջարկում։
Չսատարել նիկոլիզմին ու չքվեարկել նրա օգտին որևէ մակարդակում։
Հեռացնել նիկոլիզմը, հրաժարվել Ադրբեջանի հետ նվաստացման պայմանագիր կնքելուց ու կնքել ՌԴ-ի և Իրանի հետ ռազմական դաշինք։
Սա է այլընտրանքը։
Հակառակ դեպքում՝ «բիզիմդիր» ենք լինելու ազգովի»,- գրել է Էդուարդ Շարմազանովը՝ սոցցանցի իր էջում։