11/12/2023 11:52
Փորձում եմ չտրվել հոգնածությանը. Սիրուշո
Երգչուհի Սիրուշոն ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել, որին կից գրել է.
«Փորձում եմ չտրվել հոգնածությանը.. Այս ամիս անելիքները ՇԱԱԱՏ են, ինձ թվում է՝ Ամանորին դեռ մեկ տարի կա»։
Նա նաև խոսել է իր վաղեմի երազանքի մասին․
«Կա մի նախագիծ, որն ինձ համար վաղեմի երազանք էր։ Այն նույնպես այս ամիս, հուսով եմ՝ պատրաստ կլինի, այն երեխաներին է ուղղված։
Շնորհակալ եմ, որ այդքան ակտիվ հետևում եք ու ինձ հետ եք»։