11/12/2023 16:05
Միրզոյանն ու Վարհելին քննարկել են հարաբերությունների հետագա խորացման հետ կապված հարցեր
Քննարկել ենք մեր հարաբերությունների հետագա խորացման հետ կապված հարցեր, գրել է Եվրոպական Միության Հարևանության և ընդլայնման հարցերով բարձր հանձնակատար Օլիվեր Վարհելին՝ հայտնելով, որ ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում հանդիպել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։
«Արտահայտել ենք մեր վճռական աջակցությունը խաղաղության գործընթացին։ Մենք պատրաստ ենք զարգացնել մեր համագործակցությունն անվտանգության, պաշտպանության, էներգետիկայի, կապի և առևտրի ոլորտներում», - X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է նա։