11/12/2023 18:09
Ռուսաստանից Հայաստանի դպրոցների համար բերված դասագրքերի մի մասը բաժանվել է
1-ից 9-րդ դասարանների շուրջ 2340 դասագիրք է փոխանցվել Երևանի Ալեքսանդր Բլոկի անվան դպրոցին։
Ակցիան անցկացվում է «Գրքեր՝ Հայաստանի դպրոցներին և բուհերին» խոշոր նախագծի շրջանակներում, որն իրականացվում է Ռուսաստանի Մարդասիրական առաքելության կողմից՝ Դաշնության խորհրդի շնորհիվ, «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի և Հայաստանում ՌԴ դեսպանատան աջակցությամբ:
Ռուսական Մարդասիրական առաքելության գլխավոր տնօրեն Սերգեյ Շևչուկը «Սպուտնիկ Արմենիա»-ին ասել է, որ տարբեր առարկաների դասագրքերը, որոնք փոխանցվել են դպրոցին, ավելի քան 53 հազար դասագրքերի խմբաքանակից են, որոնք ավելի վաղ Հայաստան էին բերվել 50 ռուսական դպրոցների համար։
«Բերված խմբաքանակի կեսն արդեն բաժանել ենք, մնացել է գրքեր հանձնել Հայաստանի 24 դպրոցներին»,-ասել է Շևչուկը:
Դրանց թվում ֆիզիկայի, մաթեմատիկայի, քիմիայի, ռուսաց լեզվի և գրականության, կենսաբանության, բնական գիտությունների դասագրքեր են:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում