11/12/2023 14:09
Հնդկաստանի հետ հարաբերությունների խորացումը կարևոր քայլ է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի իրագործման ճանապարհին. Հակոբ Արշակյան
Ազգային ժողովը 95 կողմ միաձայն քվերակությամբ վավերացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև մաքսային հարցերով համագործակցության և փոխադարձ օգնության մասին» համաձայնագիրը։
Որպես հայ-հնդկական պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար՝ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը կարևորել է Հնդկաստանի հետ հարաբերությունների խորացումը։
«Սա կարևոր քայլ է նաև «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի իրագործման ճանապարհին։
Ազգային ժողովի կողմից քայլեր են ձեռնարկվում նաև Հայաստանի և Հնդկաստանի միջև խորհրդարանական հարաբերությունների զարգացման ուղղությամբ»,- Facebook-ում գրել է Արշակյանը։