11/12/2023 18:24
Արցախի պետական համալսարանը 360 հիմնական աշխատակից ուներ, միայն մի քանիսն են, որ ՀՀ-ում աշխատանք են գտել. ԱրՊՀ ռեկտոր
«Հոկտեմբերի 1-ից բոլորս ազատված ենք աշխատանքից, ուսանողներն էլ ՀՀ տարբեր բուհեր ընդունվեցին»,-Aysor.am-ի հետ զրույցում ասել է Արցախի պետական համալսարանի ռեկտոր Արմեն Սարգսյանը։
«ԱրՊՀ-ն պահպանելու համար ՀՀ կառավարության համապատասխան որոշումը պետք է լիներ։ Իհարկե, մեր ցանկությունը մեծ էր համալսարանը պահպանելու, բայց առանց կառավարության որոշման, առանց համակարգային աջակցության չէինք կարող հոգալ շենքային պայմանների, վարձավճարների, աշխատավարձերի հարցը։ Համալսարանը 360 հիմնական աշխատակից ուներ, ընդամենը մի քանիսն են, որ աշխատանք են գտել ՀՀ-ում»։
ԱրՊՀ պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանի գնահատմամբ էլ այսպիսի իրավիճակում միանշանակ լուծում չկա։ «Արցախի պետականության ավերակների մեջ հնարավո՞ր էր փրկել համալսարանը․ գուցե հնարավոր լիներ, եթե ընդառաջ եկողներ լինեին, ինչպես որ եղավ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ, երբ Վանաձորի մանկավարժական ինստիտուտը սիրահոժար ամեն ինչ տրամադրեց այն ժամանակ Ստեփանակերտի ինստիտուտի համար»։