11/12/2023 17:55
Նոր մանրամասներ են հրապարակվել Ռուսաստանում հայտնաբերված գործակալական ցանցի մասին
ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է խոշոր ուկրաինական գործակալական ցանցի հայտնաբերման մասին․ նշվում է, որ նրանք Ռուսաստանի տարածքում գործել են պաշտոնյաների և զինվորականների դեմ մահափորձեր, ահաբեկչություններ, դիվերսիաներ իրականացնելու նպատակով։
Հայտարարության համաձայն՝ կանխվել է ուկրաինական հատուկ ծառայությունների գաղտնի, բազմաճյուղ հետախուզական ցանցի գործունեությունը, որը ստեղծվել է արևմտյան հովանավորչությամբ և վերահսկվել է Արևմուտքի կողմից՝ Ղրիմի Հանրապետության տարածքում պետական իշխանության , ՌԴ ԶՈՒ և ՌԴ ԱԴԾ ներկայացուցիչների նկատմամբ մահափորձերի, ինչպես նաև թերակղզու տրաանսպորտային և էներգետիկ ենթակառուցվածքների նկատմամբ դիվերսիոն և ահաբեկչական գործողություններ իրականացնելու նպատակով։ Հստակեցվում է, որ նրանց թիրախներն են եղել Ղրիմի հանրապետության ղեկավար Սերգեյ Ակսենովը, Ղրիմի խորհրդարանի խոսնակը, Յալթայի քաղաքապետը, բլոգեր Ալեքսանդր Թալիպովը, ուկրաինացի նախկին պատգամավոր Օլեգ Ցարևը։
ՌԴ ԱԴԾ հայտարարության համաձայն՝ կանխվել է նաև դիվերսիոն և ահաբեկչական 14 ակտի իրականացում, այդ թվում՝ երկաթգծի 6 հատվածների, գազաբաշխման համակարգի երկու օբյեկտի, երեք էլեկտրական ենթակայանների և երեք տրանսպորտային միջոցների պայթյունները, առգրավվել են պայթուցիկ սարքեր ու նյութեր։
Դիվերսիաներ նախապատրաստելու մեղադրանք է առջադրվել առայժմ 10 անձի, ձերբակալվել են ուկրաինական հատուկ ծառայությունների 18 գործակալներ և նրանց հանցակիցները, որոնք ներգրավված են եղել ահաբեկչական գործողությունների իրականացմանը։
Հարուցվել և քննվում է ավելի քան 30 քրեական գործ, իրականացնում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Ռուսաստանի Դաշնության օրենսդրությամբ ահաբեկչական գործողությունների իրականացմանը ներգրավված անձանց համար պատիժ է սահմանված մինչև 25 տարի ժամկետով ազատազրկումը։