12/12/2023 19:55
Իշխանությունը թեթևությամբ, իսկ երբեմն էլ անթաքույց հպարտությամբ է խոսում Արցախը հանձնելու մասին․ Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը համոզված է՝ Արցախի հարցը հենց այնպես փակել հնարավոր չէ։
«Այն իշխանությունը, որն այսպիսի թեթևությամբ, իսկ ոմանց դեպքում` անթաքույց հպարտությամբ է խոսում Արցախի հանձնման կամ դրա ադրբեջանական պատկանելիության մասին, անթաքույց կամ քողարկված ձևով նույն վերաբերմունքն ունի նաև Հայաստանի տարբեր մարզերի նկատմամբ:
Արցախի հարցը հենց այնպես փակել հնարավոր չէ, Արցախում ծնված ու մեծացած, խոր արմատներ ունեցող արցախցուն որևէ մեկը չի կարող պարտադրել մոռանալ Արցախն ու չերազել, չձգտել Արցախ վերադառնալու մասին:
Նույնը վերաբերվում է աշխարհի ցանկացած կետում ապրող այն հայերի մասին, ովքեր Արցախը մեր հայրենիքի մի հատվածն են համարում և գիտակցում են մեզ հետ տեղի ունեցած մեծ ողբերգության ծանր հետևանքները:
Ի դեպ, Լեհաստանի նորանշանակ վարչապետ Դոնալդ Տուսկին ուղղված այսօրվա շնորհավորանքում Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, հիշեցնելով դեռ 2020 թվականին վերջինիս ուղղված հորդորները, նշել է, որ հիմնախնդիրը լուծված չէ, պարզապես չի՛ կարող այդպես լուծվել, և հայկական Արցախի էջը փակված չէ»,- գրել է Տիգրան Աբրահամյանը: