Ինչպե՞ս է Ամերիաբանկը հաջողություններ գրանցում միջազգային շուկաների անկայունության պայմաններում

13/12/2023 16:17

Ինչպե՞ս է Ամերիաբանկը հաջողություններ գրանցում միջազգային շուկաների անկայունության պայմաններում


Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանի հարցազրույցը Global Finance պարբերականին

- Հաշվի առնելով վերջին մի քանի տարիների ընթացքում միջազգային շուկաներում տիրող անկայունությունը` ի՞նչ միջոցներ է ձեռնարկել բանկը ռիսկերը նվազեցնելու և շարունակական աճ ապահովելու ուղղությամբ:  

- Ամերիաբանկը վերջին տարիներին կայուն հաջողություններ է գրանցում: Աշխարհաքաղաքական լարվածությամբ և շուկայի անկայունությամբ պայմանավորված բարդ միջավայրում Բանկը ճկունություն է ցուցաբերել և մի քանի հիմնական ֆինանսական ցուցանիշներով գերազանցել շուկայի միջին ցուցանիշները: Մեր հաջողությունը կառուցված է ամուր հիմքերի վրա` պատշաճ դիվերսիֆիկացված հաշվեկշիռ, արդյունավետ կորպորատիվ կառավարում և ապագայի հստակ տեսլական:

ֆինանսական արդյունավետությունը բարելավելու և ռիսկով ճշգրտված կայուն շահութաբերություն ապահովելու համար մենք կարողացել ենք կիրառել ռիսկերի և իրացվելիության կառավարման հավասարակշռված մեխանիզմ: 2023թ. սեպտեմբերի դրությամբ բանկի ընդհանուր ակտիվները կազմել են 1.33 տրիլիոն ՀՀ դրամ` 2019թ. ի վեր գրանցվող 12% միջին տարեկան աճի տեմպով: 2023թ. 3-րդ եռամսյակի տվյալներով Ամերիաբանկն ամենախոշոր վարկատուն է շուկայում՝ 902 մլրդ ՀՀ դրամ վարկային պորտֆելով և շուկայի 19.1% մասնաբաժնով: Մեր որդեգրած ունիվերսալ բանկային մոդելի ներքո  շարունակել ենք դիվերսիֆիկացնել բանկի վարկային պորտֆելը՝ վերջին տարիներին մանրածախ և ՓՄՁ վարկերի գծով ապահովելով պորտֆելի երկնիշ աճ, ինչը նպաստել է վարկերի արդյունավետ բաշխմանը. մանրածախ և ՓՄՁ վարկերը կազմում են ընդհանուր վարկային պորտֆելի 61.2%-ը:

2020թ. սկսած շարունակաբար բարելավվում է նաև Բանկի վարկային պորտֆելի որակը։ 2023թ. սեպտեմբերի դրությամբ չաշխատող վարկերը կազմել են 2.16% (շուկայում գրանցված 2․97%-ի համեմատ)` պահպանելով նվազման միտումը և մնալով երկարաժամկետ միջին և նախահամաճարակային ցուցանիշից ցածր մակարդակի վրա (2.87%)։  Ընդհանուր ավանդների ու պարտատոմսերի գծով տարեսկզբից գրանցվել է 14.2% աճ և 27% աճ նախորդ տարվա համեմատ՝ հիմնականում ժամկետային ավանդների հաշվին:  Չնայած անորոշ արտաքին պայմաններին` ինչպես կորպորատիվ, այնպես էլ մանրածախ սեգմենտներում ընդլայնվել է հաշվետերերի բազան, և էապես աճել են ավանդների պորտֆելները:

2023թ. առաջին երեք եռամսյակների ընթացքում մեր ընդհանուր կապիտալն աճել է 10.1%-ով ՝ հասնելով 190 մլրդ ՀՀ դրամի, ինչի հիմքում 2019թ.-ից գրանցված 17% միջին տարեկան աճի տեմպն է, որին նպաստել է կայուն շահույթի ապահովումը:  Փաստացի, մեր զուտ շահույթը վերջին տարիներին աճում է երկնիշ թվով և՛ զուտ տոկոսային, և՛ ոչ տոկոսային եկամուտների հաշվին, ինչը վկայում է բանկի կողմից կայուն շահույթ գեներացնելու կարողության մասին: Արդյունքում, շահութաբերության ցուցանիշները գտնվում են պատմականորեն ամենաբարձր մակարդակի վրա (բանկի զուտ տոկոսային մարժան կազմել է 6.4%, կապիտալի եկամտաբերությունը՝ 26%, իսկ ակտիվների եկամտաբերությունը՝ 3.6%)` էապես գերազանցելով նաև շուկայական միջին ցուցանիշը:

Նման դինամիկ արդյունքները մեծ հետաքրքրություն են առաջացրել ներդրողների շրջանում, և վկայում են այն մասին, որ Ամերիաբանկը շարունակելու է իր փոխակերպման ուղին:  Իրականում, այս առումով բանկի հաջողությունն արտացոլում է դրական մակրոտնտեսական միջավայրը. 2022թ․–ին Հայաստանի տնտեսությունը դրսևորեց ճկունություն և աճի բարձր ներուժ՝. ապահովելով ՀՆԱ-ի 12.6%- աճ` միևնույն ժամանակ պահպանելով տարածաշրջանում ամենացածր գնաճի մակարդակը և ամենակայուն արժույթը։ 

- Բանկի հիմնական դիրքերը պաշտպանելու համար կիրառվե՞լ են արդյոք որևէ հատուկ միջոցներ կամ գործիքներ:

- Ամերիաբանկը մշտապես հետևել է, որ իր կորպորատիվ կառավարումը համապատասխանի միջազգային լավագույն ֆինանսական և ինստիտուցիոնալ փորձին:  Եվ դա կարևոր է բանկի հիմնական դիրքերը և հեղինակությունը ամրապնդելու տեսանկյունից: Բանկի ընդհանուր կառավարման համար պատասխանատու Տնօրենների խորհրդի անդամների բացարձակ մեծամասնությունն անկախ, ոչ գործադիր տնօրեններ են՝ միջազգային բազմակողմանի փորձով և ֆինանսական ոլորտի խորը գիտելիքներով: Բանկի հաջողությանը նպաստում են նաև փորձառու, բանիմաց, կազմակերպության արժեքներին և գաղափարներին հավատարիմ բաժնետերերը, որոնց կազմում ընդգրկված են նաև միջազգային ֆինանսական հաստատություններ (ՎԶԵԲ և ԱԶԲ):  Ամերիաբանկը կարևորում է էթիկայի ամենաբարձր ստանդարտների և միջազգային պահանջների պահպանումը, ինչը դարձել է բանկի գործունեության բնորոշ հատկանիշը:

Ֆինանսական կայունության մեր ցուցանիշները նույնիսկ ամենադժվար ժամանակներում մնացել են բարձր մակարդակի վրա, իսկ շահութաբերության շարունակական բարելավումը վկայում է բանկի ֆինանսական կայունության մասին: Մասնավորապես, բանկը կատարեց «Բազել 3» համաձայնագրով նախատեսված կապիտալի բուֆերների ներդրման  պահանջները՝ նախապես ապահովելով պաշտպանության անհրաժեշտ մեխանիզմները:

- Շրջակա միջավայրի պաշտպանությունը, սոցիալական և կորպորատիվ պատասխանատվությունը վերջին տարիներին էլ ավելի կարևոր են դարձել: Ի՞նչ միջոցներ եք ձեռնարկել որպեսզի կազմակերպությունը կարողանա ապահովել իր պարտականությունների կատարումը նշված ոլորտներում: Բախվել եք արդյո՞ք կոնկրետ մարտահրավերների, և եթե այո, ինչպե՞ս եք հաղթահարել դրանք:

Կայուն զարգացման և շրջակա միջավայրի պաշտպանության, սոցիալական և կորպորատիվ պատասխանատվության ստանդարտների լավագույն պրակտիկայի ներդրման ուղղությամբ մենք շուկայում միշտ եղել ենք միտումներ ձևավորող:

- Կայուն զարգացման և շրջակա միջավայրի պաշտպանության, սոցիալական և կորպորատիվ պատասխանատվության ընդհանուր գաղափարներին մեր հանձնառությունը մշտապես եղել է երկարաժամկետ զարգացման մեր անկյունաքարերից: Էկոլոգիապես կայուն զարգացման կերտումըմեր մոլորակը և գալիք սերունդներին պաշտպանող ապագայի ապահովմանն ուղղված ներդրումները պահանջումեն, որ ֆինանսական հաստատությունները առանցքային դեր ստանձնեն այդ գործում: Ամերիայում մենք պատասխանատու գործելակերպ ենք ներդրել և ներդրումային որոշումների կայացման ժամանակ հետևողականորեն առաջնահերթություն ենք տալիս էկոլոգիապես կայուն զարգացմանը: Կանաչ ներդրումները, վերականգնվող էներգետիկան և շրջակա միջավայրի պաշտպանության հիմնախնդիրները ոչ միայն մարտահրավեր են, այլև` հնարավորություն, որն Ամերիան մտադիր է լիարժեք օգտագործել: Դեռևս 2020թ. մենք հանդես եկանք որպես կանաչ պարտատոմսերի առաջին թողարկողը Հայաստանում և շարունակում ենք կարևորել բանկի կանաչ ակտիվների պորտֆելի հետագա ընդլայնումը։

Որպես Հայաստանի առաջատար բանկ`  մենք ստանձնել ենք մեր համայնքներին աջակցելու պատասխանատվություն` օգնելով նրանց, ում առավելապես անհրաժեշտ է մեր աջակցությունը, այդ թվում՝ վերջերս տեղահանված մեր հայրենակիցներին: Մենք խոշոր ներդրումներ ենք կատարել մեր համայնքների զարգացման ուղղությամբ։

- Հաշվի առնելով նշված խնդիրները, ինչպես նաև արհեստական բանականության, թվային արժույթների և նմանատիպ այլ հանգամանքների ազդեցության ներքո փոփոխվող միջավայրը, ի՞նչ աշխատանք եք կատարել կազմակերպությունն ապագա մարտահրավերներից պաշտպանելու և հաճախորդներին հետագայում նույնպես բարձրորակ պրոդուկտներ առաջարկելու համար:

Բանկի բոլոր մակարդակներում  մեր մտահորիզոնը և ստեղծագործական մոտեցումն ապահովել են փոփոխվող պայմաններին հարմարվելու ունակություն:   Մենք եղել ենք տարածաշրջանում թվային փոխակերպումը խթանող առաջին հաստատություններից մեկը` ապահովելով ինտերնետ-բանկինգ համակարգի օգտագործման 69% գործակից և  կանխիկ գործառնությունների բեռնաթափման 84% ցուցանիշ ինչը վկայում է մեր ռազմավարական զարգացման նշանակալի հաջողությունների մասին:

Թվային փոխակերպումը մենք դիտարկում ենք որպես բանկային ոլորտի սահմաններից դուրս նոր հորիզոններ բացելու հնարավորություն. զարգացման այս արդյունավետ հարթակները մենք կարող ենք առաջարկել տարբեր ոլորտներին, շուկաներին և պոտենցիալ հաճախորդների լայն շրջանակին:  Առողջապահությունից մինչև ճամփորդություն ու մինչև ֆինտեխ կրթություն, որտեղ տվյալների և հնարավորությունների համապարփակ կիրառումը կարող է նոր հեռանկարներ ստեղծել և տարբերակներ ներկայացնել, մենք այս ուղղությամբ համագործակցում ենք առանցքային դերակատարների հետ՝ մեր տեխնոլոգիական փորձառությունն առավել արդյունավետ օգտագործելու և շուկայում ներկայացնելու համար:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 09:44 Ադրբեջանից հնչած ահազանգը սրանց անակնկալի է բերել․ Աբրահամյան Այսօր, 09:37 Չարենցավան քաղաքում մառախուղ է Այսօր, 09:04 «Ժողովուրդ». Ինչ նվերներ է ստացել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Այսօր, 09:02 «Ժողովուրդ». Ի՞նչ նպատակով է Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր ժամանակների բանակցությունների փաստաթղթերը Այսօր, 08:55 «Ժողովուրդ». Մասնագետներն իրատեսական չեն համարում 2025 թվականի բյուջեի պլանը Այսօր, 08:54 «Ժողովուրդ». Քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է 08/01/2025 23:11 Իշուրիա․ Ինչ են խորհուրդ տալիս մասնագետները 08/01/2025 23:01 Շենգավիթի տներից մեկից ոսկյա զարդեր է գողացել, վաճառել, գումարով էլ խաղադրույքներ կատարել 08/01/2025 22:50 Իրանի անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը ժամանել է Երևան 08/01/2025 22:35 Հրդեհը տարածվում է Լոս Անջելեսի հայաշատ թաղամասերում, մի շարք ընտանիքներ տարհանվել են, եկեղեցիները հայտարարել են, որ դռները բաց են՝ ապաստան փնտրողների համար 08/01/2025 22:16 Աննա Հակոբյանը նոր լուսանկարներ է հրապարակել 08/01/2025 21:57 Ալեն Սիմոնյանն այսօրվանից արձակուրդում է 08/01/2025 21:39 «Ամեն վայրկյան կարող է զանգեն ու զգուշացնեն, որ դուրս գանք տնից»․ Լոս Անջելեսի հայ բնակիչը՝ հրդեհի մասին 08/01/2025 21:23 Շատ խոշոր և նշանակալի մի քանի ահաբեկչություններ են կանխվել Ազգային անվտանգության ծառայության կողմից․ Փաշինյան 08/01/2025 21:09 Փաշինյանը տեսչական մարմինների ղեկավարներին ուղարկում է Մոսկվա՝ Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության ծառայության ղեկավարի հետ հանդիպման 08/01/2025 20:48 Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Մայր Աթոռի պաշտոնեությանը 08/01/2025 20:31 Սևան-Հրազդան ճանապարհին, Արթիկի և Անիի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր 08/01/2025 20:17 Անորակ սննդից և քիմիական նյութերից թունավորումները կարող են կյանքին վտանգ սպառնալ 08/01/2025 20:00 Մեկնարկել է Անդրանիկ Մարգարյանի անվան շախմատային հուշամրցաշարը՝ միջազգային գրոսմայստերների և վարպետների մասնակցությամբ 08/01/2025 19:45 Պաշտպանության նախարարի հորեղբորորդին կրկին պաշտոնի անցավ քաղաքապետարանում․ «Հրապարակ» 08/01/2025 19:27 Հովիկ Աղազարյանի նպատակը իշխանափոխությունն է. վստահ է` արտահերթ ընտրություններ կլինեն․ Armlur.am 08/01/2025 19:13 «Կրկին գրություններ եմ ուղարկել իմ միջազգային գործընկերներին` նրանց ուշադրությունը հրավիրելով Ալիևի հայտարարության վրա»․ Թագուհի Թովմասյան 08/01/2025 18:57 Սիրիայի նոր իշխանությունների ղեկավարն այցելելու է Թուրքիա, որ շնորհակալություն հայտնի Էրդողանին՝ Ասադին տապալելու գործում օգնության համար 08/01/2025 18:42 Արցախը նորից կդառնա հայկական և քրիստոնեական, եթե կարողանանք գիտակցել սխալները, որոնք պատճառ հանդիսացան նրա կորստյան․ Արցախի թեմի առաջնորդ 08/01/2025 18:28 Փաստաբանները՝ ընդդեմ հարկային օրենսգրքում փոփոխությունների․ Ի՞նչ են պատրաստվում անել 08/01/2025 18:03 Տնտեսական ակտիվության աճի տեմպն էականորեն դանդաղել է, արդյունաբերության, արտահանման և ներմուծման ցուցանիշները անկում են գրանցել․ Վերլուծություն 08/01/2025 17:51 «2024 թվականը յուրահատուկ էր Հայաստան-ԵՄ հարաբերությունների առումով»․ Խաչատուրյանը՝ Մարագոսին 08/01/2025 17:39 ՀՀ արտգործնախարարը «մոռացավ» նշել, որ Արցախը հանձնեցին իրենք․ Մետաքսե Հակոբյան 08/01/2025 17:27 Կյանքից հեռացել է ակադեմիկոս Լևոն Թավադյանը 08/01/2025 17:19 Ինչու գազելի համար, որի դուռը ես էի բռնում, որ ճանապարհին չընկներ, վճարեի 150 դրամ. Փոխքաղաքապետ (Տեսանյութ) 08/01/2025 17:06 Ֆրանսիայի ԱԳՆ-ն Գրենլանդիայի մասին Թրամփի խոսքերից հետո հայտարարել է, որ ԵՄ-ն թույլ չի տա հարձակվել իր վրա 08/01/2025 17:00 Մենք դեռևս այդ փուլում չենք, որ չարամտորեն վճարել չցանկացողներին տուգանենք. Փոխքաղաքապետ 08/01/2025 16:45 Հայաստանում սուր շնչառական վարակներով հոսպիտալացված է 651 քաղաքացի, որոնց 94 տոկոսը 0-ից 18 տարեկան երեխաներ են 08/01/2025 16:38 Եթե մենք իրական ռեֆորմ ենք անում, այլ ոչ թե թռչնակ ենք նկարում, ապա, այո, եղած վիճակից ավելի լավ վիճակի անցումը հաճախ լինում է բարդ. Գրիգորյան (Տեսանյութ) 08/01/2025 16:31 ՔԿ նախագահն ու ԱՄՆ դեսպանն անդրադարձել են անդրազգային հանցագործությունների դեմ պայքարում երկու երկրների ջանքերի համատեղմանը 08/01/2025 16:27 Ինչու՞ է ուղևորատոմսերի վավերականության ժամկետը կրճատվել. մանրամասնում է փոխքաղաքապետը (Տեսանյութ) 08/01/2025 16:21 Փաշինյանը շնորհավորել է Նիկոլայ Ծատուրյանին՝ ծննդյան 80-ամյա հոբելյանի առիթով 08/01/2025 16:14 Հետախուզման մեջ գտնվող տղամարդը հայտնաբերվել է Լոռու մարզում 08/01/2025 16:04 Բա որ Արցախը մտնելու էր Ադրբեջանի կազմ, ինչո՞ւ էիք գոռում՝ Արցախը ՀՀ է և վերջ․ հարցեր՝ Արարատ Միրզոյանին 08/01/2025 15:39 Չեմ կարծում, թե երկու երկրները պատրաստ են անկլավների հարցն այս պահին քննարկել. Միրզոյան 08/01/2025 15:30 Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի մասով ոչ մի լավ բան ասել չեմ կարող. Միրզոյան (Տեսանյութ) 08/01/2025 15:24 Կարդում եմ Փաշինյանի պատասխանը Ալիևին ու սարսափում մեր ճակատագրի համար. Եղիազարյան 08/01/2025 15:19 Ժողովուրդը պետք է պայքարի մինչև վերջ՝ Վրաստանի «ուկրաինացումը» կանխելու համար. «Վրացական երազանք» 08/01/2025 15:15 Համակարգում մինչ օրս գրանցվել և 20 տոկոս պակաս վճարելու խրախուսական նորմից օգտվելու հնարավորություն է ունեցել 80 439 վարորդ 08/01/2025 15:08 Չենք պատրաստվում մեր ձեռք բերած սպառազինությունը վերադարձնել. Արարատ Միրզոյան 08/01/2025 15:04 Անպայման վերադառնալու պայմանով․ տղերքին ճանապարհեցին բանակ․ Լուսանկարներ 08/01/2025 15:00 Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչը ժամանել է Բաքու 08/01/2025 14:55 Հայաստանում կանցկացվի ՈւԵՖԱ-ի ֆուտբոլային բժիշկների կրթական ծրագիր 08/01/2025 14:53 Թուրքական կողմը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը կապում է ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հետ. Միրզոյան (Տեսանյութ) 08/01/2025 14:49 Հարկավոր է սթափվել, ուրիշ ոչ մի բան. Մովսես Հակոբյան 08/01/2025 14:44 Ռուսական ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու հարց այս պահին օրակարգում չկա․ Միրզոյան (Տեսանյութ) 08/01/2025 14:34 Ոչ թե պատնեշ, այլ՝ կամուրջ. Արարատ Միրզոյանի պատասխանը՝ Ալիևին (Տեսանյութ) 08/01/2025 14:27 Դատախազությունը պահանջում է Բերդի նախկին ղեկավարից բռնագանձել 2 անշարժ գույք և 70 միլիոն դրամ 08/01/2025 14:20 Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարն այսօր կժամանի Հայաստան 08/01/2025 14:13 Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում էական ձեռքբերումներ ենք ունեցել. Միրզոյան (Տեսանյութ) 08/01/2025 14:06 Վազգեն Ավետիսյանը նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ 08/01/2025 13:58 Հայկականության վերացnւմը որպես նպատակ դարձրած պետության հետ մեր հարաբերությունների հիմքում պետք է ընկած լինի բացառապես խաղաղության պարտադրանքը. Մանե Թանդիլյան 08/01/2025 13:47 Վթար՝ «Հյուսիս-հարավ» ճանապարհին, «BMW»-ն բախվել է էլեկտրասյանը. 2 վիրավորներից մեկն անչափահաս է 08/01/2025 13:38 Երևանում չշահագործվող սրճարան է այրվել 08/01/2025 13:34 Քննչական կոմիտեի նախագահը նոր տեղակալ ունի 08/01/2025 13:32 Ալիևը սպառնում է տիրել եւ ուտել մեզ, իսկ Նիկոլն ասում է՝ արի ախպերանանք կամ ամուսնանանք. Շարմազանով 08/01/2025 13:28 Արթուր Մելիքյանն ազատվել է ՔԿ նախագահի տեղակալի պաշտոնից 08/01/2025 13:24 Ալիեւի հարցազրույցները ՀՀ-ում դառնում են քաղաքական խաղադրույքների յուրօրինակ «ռուլետկա». Բադալյան 08/01/2025 13:17 Իրանի ազգային անվտանգության քարտուղարը ժամանել է Բաքու, որից հետո կժամանի նաև Հայաստան 08/01/2025 13:14 «Չայնիի» ոլորանների սկզբնամասում 26-ամյա վարորդը «Opel»-ով հարվածել է ճանապարհին հայտնված կովին 08/01/2025 13:09 Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով 08/01/2025 12:59 Մեկ օրում ՀՀ-ում գրանցվել է 10 վթար, 15 մարդ ստացել է վնասվածքներ 08/01/2025 12:55 Ինչու է Կարեն Գիլոյանն ազատվել փոխնախարարի պաշտոնից 08/01/2025 12:51 Մարզահամերգային համալիրի գետնանցումը կբարեկարգվի (Տեսանյութ) 08/01/2025 12:34 Հայաստանում պայթուցիկ զինամթերքով աղտոտվածությունն առավել բարձր է Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում 08/01/2025 12:29 Վթարի պատճառով 4 ժամ ջուր չի լինելու Շենգավիթ որոշ հասցեներում 08/01/2025 12:25 Առաջիկայում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը 08/01/2025 12:22 Սնուպ Դոգի համերգը չի կայանա. ԿԳՄՍՆ-ն գումարը հետ է պահանջել (Տեսանյութ) 08/01/2025 12:15 Բաքուն փորձում է էսկալացիայի «լեգիտիմություն» ձևավորել. չենք գնալու այս ճանապարհով. Նիկոլ Փաշինյանի արձագանքն՝ Ալիևին 08/01/2025 12:12 Կարեն Գիլոյանը դադարեցրել է իր աշխատանքը որպես ԿԳՄՍ նախարարի տեղակալ (Տեսանյութ) 08/01/2025 12:05 Մնացեք տանը, եթե լավ չեք զգում ձեզ. Արսեն Թորոսյան 08/01/2025 12:03 Այս տարվա կամավոր ատեստավորման արդյունքներով ավելի քան 6 100 ուսուցիչ ունի վարձատրության փոփոխություն. Ժաննա Անդրեասյան 08/01/2025 11:47 ՀՀ-ն համարվում է օրինակելի երկիր, որի կրթական փոփոխության փորձն ուսումնասիրում են միջազգային տարբեր հարթակներում. Նախարար 08/01/2025 11:40 38-ամյա Սաթենիկը երկտող է թողել, ապա ծառից կախվել 08/01/2025 11:28 Դատախազությունը պահանջում է Վանաձորի նախկին ղեկավար Սամվել Դարբինյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 7 անշարժ գույք, 165 միլիոն դրամ 08/01/2025 11:25 Թանգարանների այցելուների թիվն ավելացել է, ավելի քան 1 մլրդ եկամուտ է գրանցվել. ԿԳՄՍ նախարար 08/01/2025 11:19 ՔՊ-ն Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. պետք է դուրս գանք քարոզի գերությունից, որ կարողանանք դիմակայել ՀՀ-ի նկատմամբ ահագնացող սպառնալիքներին. Թաթոյան 08/01/2025 11:14 Թրամփը հրապարակել է ԱՄՆ-ի քարտեզը՝ Կանադայի հետ միավորված, Թրյուդոն արձագանքել է 08/01/2025 11:08 Մենք պետք է արագ հասնենք հասարակական տրամադրությունների փոփոխության, որ կարողանանք ժողովրդի որոշում ստանալ՝ պահել պետությունը. Վահե Հովհաննիսյան 08/01/2025 10:59 Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցել է Չինաստանում երկրաշարժի զոհերի ընտանիքներին 08/01/2025 10:40 Օրենքի խախտմամբ օտարված` 20 հազար քմ մակերեսով հողամասը վերադարձվեց ՀՀ-ին. Դատախազություն 08/01/2025 10:26 Եթե 1996-ին Արցախն արդեն հանձնել էին, ապա ինչո՞ւ Ադրբեջանն այն չէր վերցնում ու դա փուլերով արեց 2020 և 2023 թվականներին, այն էլ` պատերազմի միջոցով. Տիգրան Աբրահամյան 08/01/2025 10:21 Հայաստանը կանգնած է կա՛մ նոր պատերազմի, կա՛մ նոր միակողմանի զիջումների երկընտրանքի առաջ․ Ավետիք Չալաբյան 08/01/2025 10:11 Ալիևը միայն վերահաստատել է, որ Թուրքիայի հետ չեն պատրաստվում հանդուրժել ՀՀ գnյnւթյnւնը որպես պետություն և, առավել ևս, նրա հետ խաղաղ ապրել․ Վարուժան Գեղամյան 08/01/2025 10:05 Հայաստանը պետք է անհապաղ դադարեցնի զինվելը, արդեն ՀՀ հասցված զենքերն էլ պետք է վերադարձվեն․ Ալիև 08/01/2025 09:50 Ադրբեջանի նախագահի ելույթը մեր երկիր ներխուժելու մասին ազդարարում է․ պետք է հայտարարվի արտակարգ դրություն և ԶՈւ-ն բերվի բարձր մարտական պատրաստվածության․ Անանյան 08/01/2025 09:35 Կգործի նորացված ծրագիր՝ արցախցիների կեցության և այլ ծախսերը հոգալու նպատակով 08/01/2025 09:28 Լարսը բաց է 08/01/2025 09:24 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում 08/01/2025 09:21 «Ժողովուրդ». Փաշինյանը դատավորների հետ դեմ առ դեմ հանդիպման կգնա՞, թե՞ կխուսափի 08/01/2025 09:19 «Ժողովուրդ». Փաշինյանի այցելությունը ՌԴ-ի, Ղրղզստանի և Ուզբեկստանի վարչապետների համար թա՞նկ է եղել 08/01/2025 09:17 «Ժողովուրդ». Միայն Ալեն Սիմոնյանի ընտանիքի անդամներն են բնակվում կառավարական առանձնատանը, իսկ որտե՞ղ է բնակվում Սիմոնյանը 08/01/2025 09:11 «Ժողովուրդ». Փաշինյանի «կացինը» հասել է ՊՆ շարքային աշխատակիցներին 07/01/2025 22:12 «Հայաստանը չպետք է աշխարհագրական պատնեշ լինի Թուրքիայի և Ադրբեջանի միջև, «Զանգեզուրի միջանցքը» պետք է բացվի և կբացվի»․ Ալիև 07/01/2025 21:58 Ալիևը հայտարարել է, թե պետք է շարունակեն սահմանազատումը․ հունվարին սահմանին հանդիպում են նախաձեռնել

Տվյալ բաժնի վերջին նյութերը