13/12/2023 17:23
Գագիկ Խաչատրյանը չի կալանավորվի
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, մերժելով մեղադրող դատախազ Գևորգ Սարգսյանի միջնորդությունը, որոշել է չկալանավորել ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին։
Մեղադրող դատախազը միջնորդել էր փոխել Խաչատրյանի խափանման միջոց գրավը, սակայն դատարանը հիմք է ընդունել Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը, ինչպես նաև անհարգելի չի համարել Խաչատրյանի բացակայությունները նիստերից։
«Քանի որ ցանկացած դատական նիստից առաջ բացակայության պատճառների մասին ներկայացվել են համապատասխան փաստաթղթեր։ Դատարանը գտել է, որ խափանման միջոցի պայմանների խախտում չի արձանագրվել»,- նշել է նիստը նախագահող դատավորը։
Գործով հաջորդ դատական նիստը նշանակվել է 2024 թվականի հունվարի 8-ին։