13/12/2023 13:01
Այսօր Ղազախի և Իջևանի սահմանին տեղի կունենա ռազմագերիների փոխանակում
Այսօր հայ-ադրբեջանական սահմանին՝ Ղազախի և Իջևանի սահմանին տեղի կունենա հինգ օր առաջ հայտարարված ռազմագերիների փոխանակումը։ Այս մասին Turan գործակալությունը տեղեկացել է իրազեկ աղբյուրներից։
Սպասվում է, որ Ադրբեջանը ազատ կարձակի 32 հայ գերիների, իսկ Հայաստանը՝ երկու ադրբեջանցի զինծառայողի։
Հայ գերեվարվել են 2020 թվականի դեկտեմբերին Հադրութի շրջանում և դրան հաջորդած ժամանակաշրջանում հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում և հենց Ղարաբաղում։