13/12/2023 15:51
Կարևորն ամեն ինչին նայել ռեալ ու չկորցնել մարդ տեսակը. Անի Երանյանն անդրադարձել է իր և Մհեր Բաղդասարյանի բաժանմանը
Դերասանուհի Անի Երանյանն ինստագրամի իր էջում գրառում է կատարել և անդրադարձել իր և հաղորդավար Մհեր Բաղդասարյանի հարաբերություններին։
«11-ից բավականին երկար ժամանակա չեն թողարկվել նոր էպիզոդներ՝ պատճառները բոլորը գիտեն, բայց կա մի կարևոր բայց։
Կարևորն ամեն ինչին նայել ռեալ ու չկորցնել մարդ տեսակը:
Լավ հարաբերությունները միշտ են լինելու ուղեկից ինձ և Մհերին՝ անկախ մեր որոշումներից, որովհետև մենք շատ հարազատ ենք իրար, բայց ինչպես շարունակվեց և ինչպես կավարտվի 11-ը՝ շուտով կտեսնեք ինքներդ»։