13/12/2023 22:41
«Լեհաստանում գործող 7 խմբավորումներ ահաբեկչություններ են պլանավորում իրականացնել Բելառուսում»․ ՊԱԿ նախագահը կոնկրետ անուններ է հնչեցրել
Լեհաստանում ձևավորված յոթ անօրինական խմբավորումներ պատրաստվում են ահաբեկչություններ իրականացնել Բելառուսում, հայտարարել է Բելառուսի Պետական անվտանգության կոմիտեի նախագահ Իվան Տերտելը՝ նշելով կոնկրետ տվյալներ։
«Լեհաստանում գտնվող 7 խմբեր ներկայումս ահաբեկչություններ են պատրաստվում իրականացնել Բելառուսի տարածքում։ Ավելի ագրեսիվ տրամադրված խմբավորումը նախապատրաստական աշխատանքներն իրականացնում է Բելոստոկ քաղաքի Կարդինալ Վիշինսկի փողոցի 6ա հասցեում։ Այն գլխավորում է մեր երկրի քաղաքացի Ասադուլաևը՝ ծնված 1991 թվականին, ով ժամանակին սովորել է Բելառուսի ռազմական ակադեմիայում և հետո փախել է արտասահման։ Նա գործում է Շլյախտիչ կեղծանվամբ։ Այս խումբն ամենաագրեսիվներից մեկն է»,- Բելառուսի Պետական անվտանգության կոմիտեի նախագահի խոսքերն է մեջբերել ԲելՏա գործակալությունը։