13/12/2023 11:54
Շատ եմ ուզում, բայց չեմ հավատում խաղաղությանը. Թագուհի Թովմասյան
Հայաստանի իշխանությունը որքան շատ է խոսում խաղաղության մասին, այդքան շատ տեղի է ունենում ագրեսիա, այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
«Ես Վարդենիսում շատ հաճախ լսում եմ կրակոցներ, դրանք շատ հաճախ կոչում եմ «խաղաղության կրակոցներ», ու այդ կրակոցների տակ գիշերում է սահմանամերձ բնակչության մեծամասնությունը»,- նշեց նա։
Պատգամավորը չի հավատում խաղաղությանը։
«Շատ եմ ուզում, բայց չեմ հավատում, չեմ հավատում նաև, որ որևէ փաստաթղթի ստորագրումից հետո դա կպահպանվի, որովհետև մենք նման փորձ ունենք»,- ասաց Թովմասյանը։