13/12/2023 18:57
Արևմուտքն իր հակառուսական էներգիան կուտակել է հետխորհրդային տարածքում․ Լավրով
Արևմուտքի հիմնական նպատակը Ռուսաստանի և ԱՊՀ երկրների միջև համագործակցության խաթարումն է, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Արևմուտքն իր հակառուսական էներգիան կենտրոնացրել է հետխորհրդային տարածքում, նրանց առաջնահերթությունն է ոչնչացնել կապերը նախկին Խորհրդային Միության հանրապետությունների միջև, ոչնչացնել ընդհանուր անվտանգության համակարգը»,- ասել է Լավրովը։
Նրա խոսքով՝ ժողովրդավարության արժեքների տարածման անվան տակ գործող բազմաթիվ արևմտյան կառույցներ ու կազմակերպություններ, հիմնադրամներ Վաշինգտոնի ուղղորդմամբ ու հովանավորչությամբ և թելադրանքով հենց այս ուղղությամբ են աշխատում հետխորհրդային պետություններում, որպեսզի խաթարեն հետխորհրդային երկրների միջև տասնամյակների ու հարյուրամյակների ընթացքում ձևավորված կապերը ։
«Մենք այդ մասին անկեղծորեն խոսում ենք մեր դաշնակիցների հետ, նրանց մեծ մասը, մեր գնահատմամբ, շատ լավ հասկանում է Արևմուտքի նպատակը։ մենք հասկանում ենք, որ նրանք չեն ուզում գժտվել արևտմյան երկրների հետ։ Մենք էլ չդա էինք ցանկանա, եթե արևմուտքը մեր դեմ պատերազմ չսկսեր»,- հավելել է ՌԴ ԱԳ նախարարը։
Սերգեյ Լավրովի խոսքով՝ պետք է բոլոր ուժերը կենտրոնացնել՝ Արևմուտքի հետապնդած այդ նպատակին դիմակայելու համար։