13/12/2023 23:14
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կկատարի Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները, դիրիժոր՝ Ջանլուկա Մարչիանո
Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 19։30-ին‚ Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային փառատոնի փակման համերգը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա թավջութակահարուհի Աստղիկ Սիրանոսյանը։ Ծրագրում կհնչեն Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները՝ նախաբանը «Վալենսիայի այրին» սյուիտից‚ Թավջութակի կոնցերտը։
Համերգի ընթացքում կհնչի նաև Արամ Խաչատրյանի կինոերաժշտությունը՝ գրված «Պեպո»‚ «Գաղտնի առաքելություն»‚ «Անմար կրակը»‚ «Ստալինգրադի ճակատամարտը» և այլ ֆիլմերի համար։ Համերգը կղեկավարի դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն։