13/12/2023 17:55
«Ոչ թե խաղաղության պայմանագրի կնքման վայրն է կարևոր, այլ պայմանագրի բովանդակությունը»․ Շառլ Միշել
«Ազատության»-ը տված հարցազրույցում Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը հարցին, թե որտեղ կարող է կնքվել «Խաղաղության պայմանագիրը», պատասխանել է՝ վայրը կարևոր չէ։
«Որտե՞ղ կարող է այն կնքվել՝ կողմերի միջև ուղիղ երկխոսությա՞ն արդյունքում, թե՞ Եվրամիության ու Միացյալ Նահանգների հովանու ներքո» հարցին Եվրոպական խորհրդի ղեկավարը պատասխանել է՝ ոչ թե վայրն է կարևոր, այլ՝ բովանդակությունը։
«Այն, որ մի քանի օր առաջ հնարավոր դարձավ Հայաստանի ու Ադրբեջանի համատեղ հայտարարությունը, դա մասամբ նաև մեր օգնության շնորհիվ է։ Մենք խրախուսում ենք նրանց, աշխատում ենք նաև կազմակերպել հանդիպում, որը կարող է կայանալ Բրյուսելում։ Բայց կարևորը, մեր կարծիքով, ավելի շատ արդյունքն է, քան հանդիպման վայրը, որովհետև Հայաստանում, Ադրբեջանում ապրող մարդկանց և մեզ համար խաղաղությունը, անվտանգությունը, բարգավաճումն են առաջնային», - ասել է Միշելը: