13/12/2023 14:14
Քաղաքական գործ է. ուզում են, որ երկու տարի ես հավաքներ չկազմակերպեմ, հավաքներին չմասնակցեմ. Չալաբյան (Տեսանյութ)
Այս ամբողջ գործընթացը քաղաքականացված է, դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը։
«Դուք տեսաք, որ պատիժը կապված է քաղաքական գործունեության արգելքի հետ։ Նրանք փորձելու են, որ երկու տարի ես հավաքներ չկազմակերպեմ, հավաքներին չմասնակցեմ, քաղաքական գործընթացներին չմասնակցեմ։ Բնականաբար, ես իմ մեղքը չեմ ըևդունելու։ Անկախ նրանից, թե այս դատարանում ինչ վճիռ է կայացվելու, մենք դա բողոքարկելու ենք և հետևողական շարունակելու ենք գնալ բոլոր ատյաններով։ Հատուկ ուզում եմ նշել դատախազի շատ պարադոքսալ միտքը, որ եթե ես իմ մեղքը չեմ ընդունում, դա ծանրացուցիչ հանգամանք է։ Դա աբսուրդ է, յուրաքանչյուրը դրա իրավունքն ունի»,-նշեց նա։
Նշենք, որ դատարանը Չալաբյանի գործով վճիռը կհրապարակի դեկտեմբերի 21-ին՝ 17։30-ին։