13/12/2023 10:53
Վրացական համարանիշներով 1154 ավտոմեքենա արդեն ստացել է մաքսային ձևակերպում. ՊԵԿ
ՀՀ կառավարության կողմից ընդունված աջակցության ծրագրի շրջանակում 2023 թվականի դեկտեմբերի 12-ի դրությամբ` արդեն իսկ 1154 օտարերկրյա համարանիշներով ավտոմեքենաներ ստացել են մաքսային ձևակերպումներ:
ՊԵԿ-ը հիշեցնում է, որ ՀՀ կառավարության աջակցության ծրագիրը գործում է մինչև 2023 թվականի դեկտեմբերի 30-ը ներառյալ։
Միաժամանակ, կոմիտեն հորդորում է ծրագրի շահառու հանդիսացող քաղաքացիներին օգտվել ընձեռված հնարավորությունից:
Ծրագրի մանրամասներն` այստեղ: