13/12/2023 12:23
Որևէ ազդակ չկա, որ Ադրբեջանը հրաժարվել է գերիներին վերադարձնելու պարտավորությունից. գործընթացը պետք է տեղի ունենա շատ մոտ ժամանակահատվածում. Սարգիս Խանդանյան
Գերիների վերադարձի գործընթացը պետք է տեղի ունենա շատ մոտ ժամանակահատվածում, այս մասին ճեպազրույցների ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։
Նա, սակայն, կոնկրետ օր չնշեց։
«Որևէ ազդակ չկա, որ Ադրբեջանը հրաժարվել է պարտավորությունից, ի վերջո, դա գրավոր ստանձնած պարտավորություն է», - նշեց նա՝ ենթադրելով, որ կան որոշակի կազմակերպչական հարցեր, որոնք ընթացքի մեջ են։
«Պետք է ակնկալել, որ մոտակա ժամանակահատվածում դա տեղի կունենա, ուղղակի, հաշվի առնելով հարցի զգայունությունը, չէի ցանկանա շատ մանրամասներ քննարկել հրապարակայնորեն», - ասաց Սարգիս Խանդանյանը։