13/12/2023 14:30
Քննարկվել է հայ-ադրբեջանական միջպետական սահմանից զորքերի հետքաշման հարցը. Արարատ Միրզոյան
Քննարկվել է հայ-ադրբեջանական միջպետական սահմանից զորքերի հետքաշման հարցը, ԱԳՆ-ում այս մասին հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Զորքերի հետքաշումն իսկապես դրական ազդեցություն կունենա և կօգնի կանխել հնարավոր նոր էսկալացիաները։ Չեմ ուզում ասել, որ գնում ենք համաձայնության, սա գաղափար է, որը քննարկվում է, նաև այլ գաղափարներ կան, որոնք քննարկվում են, բայց կարող եմ հույս հայտնել, որ այսպիսի փոխադարձ քայլերը դրական ազդեցություն են ունենալու հարաբերությունների կարգավորման վրա»,-ասաց նախարարը։
Նա նշեց, թե հիմնական գործընթացը խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններն են։
«Կարծում եմ, որ Ադրբեջանը պետք է վերադառնա բանակցությունների սեղան, հանդիպումների գործընթաց։ Գործի մեծ մասն, ըստ էության, արված է, մեզ պետք է հանդիպել և պայմանավորվածությունների գալ խաղաղության պայմանագրի շուրջ վերջնական ձևակերպումների համար»,-նշեց Միրզոյանը։