13/12/2023 12:14
Եթե Բաքու ուղարկված վերջին առաջարկների տեսքով խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնություն լինի՝ չի բացառվում, որ տարեվերջին կնքվի պայմանագիրը. Սարգիս Խանդանյան
Հայաստանը պատրաստ է մինչև տարեվերջ խաղաղության պայմանագրի ստորագրմանը, ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։
«Եթե բոլոր այն սկզբունքային հարցերը, որոնք Հայաստանը բարձրացնում է ու որոնց շուրջ եղել է համաձայնություն, վերահաստատվեն ու տեղ գտնեն խաղաղության համաձայնագրում, ապա դրանից հետո խաղաղության համաձայնագրի ստորագրումը արդեն տեխնիկայի հարց է», - նշեց նա։
Խանդանյանի խոսքով՝ առաջարկները, որոնք վերջին անգամ Հայաստանն ուղարկել է Բաքու, եթե այդ տեսքով խաղաղության համաձայնագրի շուրջ համաձայնություն լինի, չի բացառվում, որ տարեվերջին կնքվի պայմանագիրը։
«Բայց թե գործնականում ինչպես կդասավորվեն հանգամանքները, պետք է սպասել», - ընդգծեց ՔՊ-ական պատգամավորը։