13/12/2023 11:21
Խաղաղության պայմանագիրը խաղաղություն չի բերելու. անորոշ ձևակերպումները Բաքվին հնարավորություն կտան սեփական մեկնաբանություններով նոր պատերազմի առիթ ստեղծելու. Արթուր Խաչատրյան (Տեսանյութ)
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը կարծում է, որ խաղաղության պայմանագիրը խաղաղություն չի բերելու։
«Իմ խորին համոզմամբ՝ այն փաստաթղթում, որն Ադրբեջանը պարտադրում է Հայաստանին, լինելու են շատ անորոշ ձևակերպումներ, ինչը Բաքվին հնարավորություն կտա սեփական մեկնաբանություններով նոր պատերազմի առիթ ստեղծելու»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց նա։
Պատգամավորը նշեց, թե չի հասունացել խաղաղության պայմանագիր կնքելու պահը։
«Ադրբեջանը Հայաստանի կողմից ցանկացած զիջումից հետո նոր զիջումներ է առաջ բերում, բայց ես կարծում եմ կամ գոնե հույս ունեմ, որ մնացած այս 17 օրերի ընթացքում որևէ փաստաթուղթ չի ստորագրվի»,- ասաց նա։