13/12/2023 22:52
Գողության ու խարդախության համար հետախուզվող Սոնա Թ․-ն ոստիկանության բաժնում էր
ՆԳՆ ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների և վետերանների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ դեկտեմբերի 12-ին բաժին է ներկայացել 37-ամյա Սոնա Թ.-ն: Նա հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ (Խարդախությունը) և 254-րդ (Գողությունը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
Սոնա Թ.-ն ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին: