13/12/2023 20:19
ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության հիման վրա ստուգումներ են իրականացրել «Լվա ինքդ» ավտոլվացման կետերում, պարզվել է՝ իրականացրել են ապօրինի ջրառ
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հաղորդագրությունից տեղեկանում ենք․
«ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված տեղեկատվության հիման վրա Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգում են իրականացրել Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում գործող «Լվա ինքդ» ավտոլվացման կետերում։
Պարզվել է, որ ավտոլվացման 2 կետում ապօրինի խորքային հորերից առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության իրականացվել է ջրառ, իսկ կեղտաջրերը հեռացվել են Գետիկ գետ։
ԲԸՏՄ Գեղարքունիքի տարածքային բաժնի պետի որոշումներով կասեցվել են ավտոլվացման կետերում ապօրինի ջրօգտագործումը և ջրահեռացումը, խողովակաշարերը՝ կապարակնքվել։
Տնտեսավարողները ենթարկվել են վարչական տույժի»։