13/12/2023 10:27
«Հրապարակ». ՍԴ-ն ամեն ինչ անում է, որ ընդդիմության ներկայացրած դիմումները չքննի
«Հրապարակ» թերթը գրում է. «Սահմանադրական դատարանն ամեն ինչ անում է, որ խորհրդարանական ընդդիմության ներկայացրած դիմումները չքննի։ Խոսքը մասնավորապես «ԱԺ կանոնակարգ» օրենքի այն դրույթների սահմանադրականությանն է վերաբերում, որով փաստացի ընդդիմությունը զրկված է ԱԺ մշտական հանձնաժողովների՝ Դոնթի բանաձևով իրենց հասանելիք նախագահների պաշտոններում թեկնածուներ ունենալու իրավունքից։
Չնայած բանաձևով ընդդիմադիրներին հանձնաժողովներ ղեկավարելու հնարավորություն է տրված, սակայն խորհրդարանական մեծամասնությունն է որոշում, թե ընդդիմությունից ով ընտրվի այդ պաշտոններում, ով՝ ոչ։ Արդեն մեկ տարուց ավելի է՝ ընդդիմությունը հայց է ներկայացրել ՍԴ, սակայն երեկ հերթական անգամ այն չի քննվել՝ «ելնելով լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու անհրաժեշտությունից»։ Հաջորդ նիստը դեկտեմբերի 19-ին է»։