14/12/2023 12:09
Ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացնելու համար 65 մլն դոլար կհատկացվի
Հայաստանի ատոմակայանը «Ռոսատոմ»-ի հետ պայմանագիր կկքնի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարաձգելու աշխատանքների իրականացման համար. նման որոշում կայացվեց կառավարության այսօրվա նիստում։
Ծրագրով նախատեսված աշխատանքներն իրականացնելու նպատակով նախատեսվում է «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ հետ կնքել մոտ 65 մլն ԱՄՆ դոլարի չափով պայմանագիր։
Ֆինանսավորումը նախատեսվում է իրականացնել «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ին տրամադրվելիք բյուջետային վարկի միջոցներով։
Ատոմակայանի գործունեության ժամկետը կերկարացվի մինչև 2036 թվականը։ Ատոմակայանն այժմ ապահովում է Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի 30-35%-ը։