14/12/2023 13:19
Ադրբեջանից Հայաստան տեղափոխված գերիները բժշկական կենտրոններ չեն տեղափոխվել, դրա կարիքը չկա. Ավանեսյան
Ադրբեջանից Հայաստան տեղափոխված գերիները ենթարկվել են նախնական բժշկական հետազոտության, այս պահին քաղաքացիական բժշկական կենտրոններ տեղափոխված անձինք չկան, դրա կարիքը չի եղել, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Անհրաժեշտ հետազոտություններն իրականացվել և կարիքները գնահատվել են «Մուրացան» հոսպիտալում։ Հետազոտություն անցկացնելու անհրաժեշտություն դեռ չկա»,-ասաց նախարարը։