14/12/2023 14:47
Զորքը հետ քաշելը հանցագործություն է. եթե զորքը հետ քաշենք՝ կարող ենք կորցնել Հայաստանը. Արշակ Կարապետյան
Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը, որը հայտարարել է քաղաքականություն մտնելու մասին, այսօր տեսակապով պատասխանում էր լրագրողների հարցերին։
Նա հայտարարեց, թե պատերազմը չի ավարտվել։
«Մեզ հետ ոչ մեկ չի պատրաստվում խաղաղության պայմանագիր կնքել։ Զորքը հետ քաշելը հանցագործություն է, չկրակելը հանցագործություն է»,- ասաց Կարապետյանը։
Նրա խոսքով՝ եթե հայկական կողմը զորքը հետ քաշեց՝ կարող ենք կորցնել Հայաստանը։
«Պետք է անպայման դիմադրել, պայքարել»,- ընդգծեց պաշտպանության նախկին նախարարը։