14/12/2023 16:25
Թուրքիան Հայաստանի հետ սահմանի բացման հարցում որոշում կկայացնի Բաքվի և Երևանի միջև խաղաղ բանակցություններից հետո. Հաքան Ֆիդան
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորումը կախված է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացից։
«Հիմա Հարավային Կովկասում խաղաղության և զարգացման ժամանակն է։ Անկարան միշտ աջակցել է երկու երկրների միջև խաղաղ բանակցություններին։ Մենք ավելի քան երբևէ մոտ ենք տարածաշրջանում խաղաղությանը։ Եթե Ադրբեջանն ու Հայաստանը կարգավորեն իրենց հարաբերությունները, ապա Թուրքիան կկարգավորի իր հարաբերությունները Երեւանի հետ»,- ասել է Հաքանը Բաքվում՝ իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ մամուլի ասուլիսում։
Ֆիդանի խոսքով՝ Թուրքիան Հայաստանի հետ սահմանի բացման հարցում որոշում կկայացնի՝ հիմնվելով Բաքվի եւ Երևանի միջև խաղաղ բանակցությունների արդյունքների վրա։