14/12/2023 21:55
«Երկար տարիներ կանցնեն, մինչև Ուկրաինան ԵՄ անդամ դառնա»․ Նիդեռլանդներ
Նիդեռլանդների վարչապետի պարտականությունները կատարող Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ Ուկրաինային ԵՄ կազմ ընդունելու համար շատ տարիներ կպահանջվեն։
«Նիդեռլանդները կանեն հնարավորը, որ Բրյուսելում կայանալիք ԵՄ գագաթնաժողովին կոնսենսուս ձևավորվի Ուկրաինային ֆինանսական օգնության տրամադրման և երկրի՝ ԵՄ անդամակցության հարցերի շուրջ, բայց մենք գտնում ենք, որ ԵՄ անդամ դառնալու համար Ուկրաինայից երկար տարիներ կպահանջվեն։ Ցանկացած պարագայում տարիներ կանցնեն, մինչև Ուկրաինան ԵՄ անդամ դառնա։ Այդուհանդերձ, մենք շարունակում ենք երկխոսությունը և կտեսնենք, թե ինչ առաջընթացի կհասնենք»,- ասել է Ռյուտեն։
Նա հավելել է, որ այսօր Ուկրաինային ֆինանսական օգնություն տրամադրելը «խիստ կարևոր է» և հույս է հայտնել, որ ԵՄ անդամ երկրների ղեկավարներին կհաջողվի համաձայնության գալ ու միասնական որոշման հանգել այդ հարցի շուրջ։