14/12/2023 16:00
Դատախազությունն ուզում է իր կարած գործն ավարտին հասցնել, հաջորդ նիստին կլսեք նաև պաշտպանների ասածները. Սերժ Սարգսյան
Պարզ է, որ դատախազությունն ուզում է իր կարած գործն ավարտին հասցնել, բայց հաջորդ նիստին կլսեք նաև պաշտպանների ասածները, դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Նշենք, որ այսօր ՀՀ երրորդ նախագահի գործով մեղադրող դատախազը հանդես եկավ մեղադրական ճառով։
Դատախազը միջնորդեց մեղավոր ճանաչել Սերժ Սարգսյանին, Բարսեղ Բեգլարյանին, Սամվել Գալստյանին առաջադրված մեղադրանքներում և ազատել քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով։