14/12/2023 20:23
Ռուսաստանը պատրաստվում է մինչև 2030 թվականը 1 000 ինքնաթիռ արտադրել
Ռուսաստանը նախատեսում է մինչև 2030 թվականն արտադրել ավելի քան 1 000 ինքնաթիռ, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Մենք պետք է զարգացնենք ինքնաթիռաշինությունը։ Հուսով եմ, որ բոլոր ծրագրերը, իսկ մենք նախատեսում ենք մինչև 2030 թվականը արտադրել ավելի քան 1000 սեփական ինքնաթիռ, կիրականացվեն, և թե՛ օդաչուները, թե՛ ուղևորները մեր սեփական ինքնաթիռներով կթռչեն»,- ասել է նա։