14/12/2023 09:59
«Ժողովուրդ». Նախարարներն իրար են խառնվել, որ Փաշինյանին «ստուգարքը» պատշաճ հանձնեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ կառավարությունում այս օրերին լարված ու սպասողական իրավիճակ է: Բանն այն է, որ տարեվերջին բոլոր նախարարությունները պետք է ամփոփեն իրենց՝ այս տարվա գործունեությունը, Նիկոլ Փաշինյանն էլ պետք է հերթով այցելի նախարարություններ, որպեսզի նախարարները հաշվետվություն ներկայացնեն նրան իրենց կատարած աշխատանքի, արած-չարածի վերաբերյալ:
Ինչպես գործադիրի մեր աղբյուրներն են փոխանցում, նախարարներն այս առիթով իրար են խառնվել ու շտկումներ են անում, բացթողումներն են լրացնում, թղթաբանության հետ կապված հարցերն են լուծում, որպեսզի Փաշինյանին «ստուգարքը» պատշաճ հանձնեն և հանկարծ գալիք տարում իրենց պաշտոններին հրաժեշտ չտան»։