14/12/2023 17:40
«Անհրաժեշտ է անընդհատ ինքնակատարելագործվել»․ Պուտինը պատմել է՝ երբ ու ինչպես է վերջին անգամ շախմատ խաղացել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մամուլի ասուլիսի ժամանակ պատմել է՝ երբ ու ինչպես է վերջին անգամ շախմատ խաղացել ու նշել է, որ շատ կարևոր է, որ մարդն ինքն իր վրա աշխատի։
Պուտինը պատմել է, որ վերջերս մի երիտասարդի առաջարկել է իր հետ շախմատ խաղալ, նա էլ համաձայնել է։ ՌԴ նախագահը երիտասարդին հարցրել է․«Ի՞նչ ես կարծում, ես կհաղթե՞մ»։
«Նա ինձ վրա նայեց՝ ներքևից վերև ու ասաց․ «Դժվար թե»,- պատմել է ՌԴ նախագահը։
«Ինչի՞ մասին է սա վկայում․ այն մասին, որ անհրաժեշտ է անընդհատ ինքնակատարելագործվել, աշխատել ինքդ քեզ վրա, և ես կջանամ այդպես էլ անել»,- հավելել է Պուտինը։