14/12/2023 11:44
2023 թ. նոյեմբերին 628 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023 թ. նոյեմբեր ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտումներ թույլ տված հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ-ից։
2023 թվականի նոյեմբեր ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտում արձանագրվել է 628 հարկ վճարողի մոտ:
Հսկողական միջոցառումների արդյունքում, ՀԴՄ կիրառման կանոնների խախտում թույլ տված հարկ վճարողներին ընդհանուր առմամբ առաջադրվել է շուրջ 193.65 մլն դրամի չափով տուգանք:
ՀԴՄ կանոնների խախտում թույլ տված հարկ վճարողների ցանկը և գործունեության համապատասխան օբյեկտների լուսանկարներն՝ այստեղ։