15/12/2023 09:50
«Հրապարակ». Փաշինյանի անվտանգության աշխատակիցները երեկվանից «դեսանտ» են իջեցվել Գյումրի քաղաքում
«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցները երեկվանից «դեսանտ» են իջեցվել Գյումրի քաղաքում, որտեղ այսօր կկայանա իշխող ուժի քաղաքական ժողովը, որին ներկա կլինի նաև Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետի այցից առաջ անվտանգության միջոցառումներ են իրականացվում։ Ժողովը կկայանա հայրաքաղաքի շքեղ հյուրանոցներից մեկում՝ Grand hotel Gyumri by apricot-ում, որը երկու օրով ՔՊ-ականները բրոնյա են արել։
Արդեն տեղեկություններ կան, որ, Փաշինյանի որոշմամբ, ժողովը բավականին նեղ կազմով է լինելու` մասնակցելու են վարչության, կառավարության անդամները, ԱԺ նախագահը, նրա տեղակալները, հանձնաժողովի նախագահները, տարածքային կազմակերպությունների և համայնքների ղեկավարներ: Այսինքն՝ հրավիրյալներ չկան, ինչպես նախորդ դեպքերում։ Թե ինչու` կուսակցության աղբյուրներն ասում են, որ Փաշինյանը հնարավորինս նեղ կազմ է նախընտրում, որ ինֆորմացիոն արտահոսքերը բացառվեն»։