15/12/2023 10:48
Չեխական կողմը հայտնել է իր պատրաստակամությունն աջակցելու ՀՀ-ին մի շարք ոլորտներում. Արմեն Գրիգորյան
Հանդիպել եմ Չեխիայի Հանրապետության փոխարտգործնախարար Յան Մարիանի հետ․ ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Հանդիպմանը գոհունակությամբ ընդգծել ենք երկկողմ հարաբերությունների կայուն զարգացման դինամիկան: Քննարկել ենք ՀՀ-ի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը և Հայաստան-Չեխիա համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում: Անդրադարձ ենք կատարել փոխգործակցության հնարավոր ծրագրերին, ինչի շրջանակներում չեխական կողմը հայտնել է իր պատրաստակամությունն աջակցելու ՀՀ-ին մի շարք ոլորտներում»,- գրել է Գրիգորյանը։