15/12/2023 18:40
«Լուսահոգի Արմեն Գրիգորյանի գործով եզրափակիչ ելույթները խիստ հագեցած էին»․ Փաստաբանը մանրամասներ է հայտնել
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնել է․
«Լուսահոգի Արմեն Գրիգորյանի գործով այսօր եզրափակիչ ելույթները խիստ հագեցած էին։ Տևեցին շուրջ 3 ժամ։ Դատախազը պնդեց մեղադրանքը, իսկ մենք հիմնավորեցինք, որ այն անհիմն է թե՛ փաստական և թե՛ իրավական առումներով, և որ Արմենի նկատմամբ քրեական հետապնդումն ունեցել է քաղաքական դրդապատճառ։
Վերդիկտը կհրապարակվի առաջիկա երկուշաբթի՝ դեկտեմբերի 18-ին, ժամը 10:00-ին։ Նույն տեղում»։