15/12/2023 18:30
«Ամեն ինչն էլ հաղթահարելի է»․ Գալուզինը՝ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների մասին
Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերություններում առկա ժամանակավոր դժվարությունները կհաղթահարվեն, երկրների միջև համագործակցությունը կշարունակի զարգանալ։
Գալուզինը նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների պատմական, մշակութային, հումանիտար և տնտեսական բազմաթիվ կապերը խորն են։
«Դա ինձ վստահություն է ներշնչում, որ մեր հարաբերություններում ժամանակավոր դժվարությունները ոչ միայն հաղթահարելի են, այլև հաղթահարելի են՝ մեր բազմակողմ կապերի զարգացման հեռանկարով»,- ասել է նա։
«Մեր ժողովուրդներն էլ հանդես են գալիս հարաբերությունների ամրապնդման, զարգացման ու ընդլայնման օգտին։ Դա է մեր հարաբերությունների հիմքը, մնացած ամեն ինչը հաղթահարելի է»,- հավելել է դիվանագետը։