ՀՀ-ն պատրաստ է տեղակայել ճանապարհային ենթակառուցվածքների 7 անցման կետեր Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա սահմանին. Գնել Սանոսյան

15/12/2023 12:28

ՀՀ-ն պատրաստ է տեղակայել ճանապարհային ենթակառուցվածքների 7 անցման կետեր Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա սահմանին. Գնել Սանոսյան


ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Դեպի ծով ելք չունեցող երկրների նախարարական հանդիպման շրջանակներում հանդես է եկել ելույթով։

Նախարար Սանոսյանը նկատել է, որ այսօր գլոբալ տնտեսական միջավայրում շարունակում է աճել զարգացող երկրների դերը, օրակարգային են դառնում տնտեսական ու սոցիալական անվտանգության հիմնահարցերը։ Այս համատեքստում Հայաստանը ձևավորվում է տնտեսական զարգացման նոր օրակարգ, որը պահանջում է արդի պայմաններում երկրի կարողությունների հստակ գնահատում, ռեսուրսների նպատակային ուղղորդում և կառավարում, արտաքին ազդեցություններին դիմակայելու կայուն երաշխիքների ձևավորում:

«ՀՀ-ում 2018 թ․ից Կառավարության կողմից իրականացվում են մեծածավալ աշխատանքներ ճանապարհաշինարարության և տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման ոլորտներում։ Նախատեսվող բարեփոխումները միտված են կայուն, հասանելի և անվտանգ ենթակառուցվածք ունենալուն, որը կնպաստի ներպետական և միջազգային փոխադրումների աճին, նոր շուկաների ձևավորմանը, կխթանի ներքին և արտաքին առևտուրը, կօժանդակի տարածքային համաչափ զարգացմանը: Ընդհանուր մարտահրավերները, որոնց բախվում են 32 դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրները` տնտեսական աճը խթանելու, աղքատությունը հաղթահարելու և կայուն զարգացման հասնելու իրենց հավակնություններում, կարող են հաղթահարվել միայն բարելավված տրանսպորտային ենթակառուցվածքներ և ծառայություններ ստեղծելու միջոցով»,-ընդգծել է նախարարը։

Նա նաև հավելել է․ «Վիեննայի գործողությունների տասնամյա ծրագիրը 2014-2024 թվականների համար, ինչպես նաև 2015 թվականի Ադիս Աբեբայի գործողությունների ծրագիրը, միտված են զարգացնելու տրանսպորտային ենթակառուցվածքները, դյուրացնելու սահմանային անցման գործընթացները, նպաստելու դեպի ծով ելք չունեցող երկրների տարանցիկ ներուժի մեծացմանը։ Միջազգային առևտրի և տնտեսական ինտեգրման համաձայնագրերը (օրինակ՝ ՏՐԱՍԵԿԱ, ԹԻԷՆ-Թի, Հյուսիս–հարավ Տրանսպորտային Միջանցք, «Մեկ գոտի մեկ ճանապարհ» և այլն)՝ սահմանելով միջազգային առևտրի և տրանսպորտային քաղաքականության կանոններ, լայն հնարավորություններ են ստեղծում տարածաշրջանի անդամակցող երկրների համար։ Համահունչ լինելով Վիեննայի ծրագրին՝ Հայաստանը նախաձեռնել և արդեն իսկ իրականացնում է մի շարք խոշոր ենթակառուցվածքային ռազմավարական ծրագրեր։ Հյուսիս–հարավ մայրուղու կառուցումը տրանսպորտային համակարգի զարգացման մեր առաջնահերթությունն է։ Այն երկրի հարավը կկապի հյուսիսին՝ ապահովելով միջազգային ստանդարտներին համապատասխանող տրանսպորտային հաղորդակցություն հարևան երկրների հետ։ Էապես կկրճատվի երթևեկության ժամանակը և տրանսպորտային ծախսերը, կապահովվի տրանսպորտային կապը դեպի Սև ծով և Պարսից ծոց։ Գոյություն ունեցող շուրջ 556 կմ ճանապարհը վերակառուցման արդյունքում կդառնա շուրջ 461 կմ՝ էապես կրճատելով երթևեկության ժամանակը և տրանսպորտային ծախսերը։ Վրաստանի սահմանից Իրանի սահման երթևեկության տևողությունը կկազմի շուրջ 6 ժամ՝ 9-10 ժամվա փոխարեն։ Գոյություն ունեցող միջին արագությունը 60 կմ/ժամից կդառնա միջինում 80-90 կմ/ժամ»։

Նախարարը նկատել է, որ սկսած 2018թ-ից Հայաստանի ճանապարհային ցանցը մեծ տեմպերով բարելավվում և արդիականացվում է՝ հիմնանորոգվում և վերակառուցվում են բազմաթիվ ճանապարհներ (վերականգնվում են տարեկան շուրջ 500 կմ ճանապարհներ), բարեփոխումներ են իրականացվում ճանապարհների սպասարկման և պահպանման ոլորտում, մեր ուշադրության առանցքում են ճանապարհային անվտանգության բարելավման խնդիրները նույնպես: Այս տարի ավարտին է հասցվել նաև Մ6 (Վանաձոր–Ալավերդի–Վրաստանի սահման) միջպետական 51 կմ ճանապարհի արդիականացումը, որը Հայաստանը Վրաստանին կապող ռազմավարական ճանապարհներից է: Հայաստանը կարևոր նշանակություն է տալիս նաև անցակետերի արդիականացմանը, դրանց թողունակության բարձրացմանը։ Այսպես վերջին տարիներին արդիականացվել են Վրաստանի հետ մեր բոլոր 3 ճանապարհային անցակետերը, արդեն իսկ ավարտել ենք Հայաստանը Վրաստանին կապող Բագրատաշեն - Սադախլո նոր կամրջի կառուցումը։ 2024 թվականից կսկսվեն աշխատանքները Իրանի Իսլամական Հանրապետության հետ անցակետի արդիականացման և թողունակության մեծացման ուղղությամբ։ Ծրագրի արժեքը կազմում է մոտ 24 մլն եվրո, աշխատանքները նախատեսվում է ավարտել 2026 թվականին։

«Հայաստանի համար, որի հետ հարևան 4 երկրներից միայն երկուսը ունեն բաց սահմաններ, առանցքային նշանակություն ունի ավիացիայի ոլորտը։ Covid-19 համավարակից հետո արձանագրվում է կայուն աճ օդային փոխադրումների ոլորտում։ 2022 թվականին օդային ճանապարհով փոխադրված ուղևորների թիվը 54% -ով ավելին էր 2021 թվականի արդյունքներից, իսկ 2023 թվականի 10 ամիսների ընթացքում ուղևորափոխադրումների ծավալը աճել է 55%-ով 2022 թվականի նույն ժամանակահատվածի հետ համեմատած և կազմել է 4,7 մլն ուղևոր։ Այս ցուցանիշները նպաստել են նաև ՀՀ-ում գործող նոր ավիաընկերությունների ստեղծմանը և զարգացմանը։ Այս պահի դրությամբ ՀՀ-ում գրանցված են 6 ավիաընկերություններ, որոնք իրականացնում են միջազգային ուղևորափոխադրումներ։ Հայաստանի Հանրապետությունը, հանդիսանալով դեպի ծով ելք չունեցող երկիր, ՄԱԿ-ի ծովային իրավունքի կոնվենցիայի լիիրավ անդամ է, ինչը թույլ է տալիս օգտվել հարևան երկրների նավահանգիստներից։ Այս ոլորտը կարգավորելու նպատակով մեր կողմից մշակվել է առևտրային ծովագնացության ոլորտը կանոնակարգող օրենսդրական փաթեթ, ինչը թույլ կտա ստեղծել իրավական պայմաններ նավերի հայկական դրոշի տակ նավարկության համար»,-ընդգծել է նախարար Սանոսյանը։

Նախարարը նշել է , որ Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև տարածաշրջանային երկրների տարանցիկ պոտենցիալը մեծացնելու, տարածաշրջանային երկրների միջև նոր կապեր ստեղծելու, տարածաշրջանում երկարատև և կայուն խաղաղություն հաստատելու նպատակով Հայաստանի կողմից 2023թ․ հոկտեմբերի 26-ին Թբիլիսյան միջազգային համաժողովի ընթացքում ներկայացվել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը։

Այս ծրագրով մեր երկիրը պատրաստակամություն է հայտնում կառուցել և վերակառուցել բոլոր այն ենթակառուցվածքները, որոնք կապահովեն տրանսպորտային հաղորդակցությամբ տարածաշրջանային երկրները հյուսիս-հարավ և արևելք-արևմուտք ուղղություններով։ Մասնավորապես, Հայաստանը պատրաստ է տեղակայել ճանապարհային ենթակառուցվածների 7 անցման կետեր Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա սահմանին, ապահովել Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև հաղորդակցություն, վերականգնելով երկաթուղային ենթակառուցվածքի 4 տարբեր հատվածներ և տեղակայել 4 անցման կետեր Հայաստան-Ադրբեջան և 1 անցման կետ Հայաստան-Թուրքիա սահմանին։

Խաղաղության խաչմերուկի սկզբունքներն են՝

Բոլոր ենթակառուցվածքները, այդ թվում՝ ճանապարհները, երկաթուղիները, օդուղիները, խողովակաշարերը, մալուխները և էլեկրահաղորդման գծերը գործում են սուվերենության և իրավազորության ներքո այն երկրների համար, որոնց տարածքով դրանք անցնում են։

Ամեն երկիր, իր պետական գերատեսչությունների միջոցով իրականացնում է սահմանային և մաքսային վերահսկողություն, ինչպես նաև ապահովում է մարդկանց, բեռների և տրանսպորտային միջոցների անվտանգ տեղաշարժը։

Բոլոր ենթակառուցվածքները կարող են օգտագործվել թե միջպետական, թե ներքին փոխադրումներում։

Երկրները օգտվում են բոլոր ենթակառուցվածքներից փոխադարձության և հավասարության հիմունքների վրա։

Կարևոր է ընդգծել նաև ենթակառուցվածքների որակի բարելավման անհրաժեշտությունը, որը կառավարության հիմնական ուղենիշերից է և մեր որդեգրած քաղաքականությունն այս հարցում ուղղված է՝ ժամանակակից տեխնոլոգիաների և ինովացիաների օգնությամբ, նոր գիտելիքների և կարողությունների խթանմամբ, վերահսկողության մեխանիզմների ընդլայնմամբ բարձացնել նաև ենթակառուցվածքների որակը»,-եզրափակել է ՏԿԵ նախարարը։ 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 20:52 Կանգնած ենք հրդեհից տուժածների կողքին. Ամերիկայի հայկական համագումարը հայտարարություն է տարածել Այսօր, 20:27 Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնում. մի քանի կիլոմետրանոց հատվածում բախվել է 27 մեքենա Այսօր, 20:08 Հրդեհ Սյունիքի Վերին Խոտանան գյուղի վերջնամասում․ կրակի մարմանը մասնակցել են բնակիչները Այսօր, 19:50 Բիչախչյանը գոլ է խփել Այսօր, 19:36 Թրամփը հանդիպել է Ցուկերբերգի հետ Այսօր, 19:13 Սպիտակ քաղաքից 1 կմ դեպի հյուսիս երկրաշարժ է գրանցվել Այսօր, 18:51 Փառատոնների, սնուփ դոգերի, հեծանիվների ու հազար տեսակ անմտությունների վրա միլիոններ վատնող կառավարությունը փող «չունի» զինծառայողների բազային աշխատավարձի բարձրացման համար․ Մանուկյան Այսօր, 18:35 Ինչպե՞ս պայքարել վերին շնչուղիների վարակի դեմ Այսօր, 18:22 Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները թուլացել են Այսօր, 18:03 Աբովյանի ճանապարհներին մառախուղ է Այսօր, 17:45 Թե ինչպես մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայանը երեկվա իրադարձություններից տեսանյութ է հրապարակել Այսօր, 17:30 Փրկարար ծառայությունը նոր մանրամասներ է հայտնում 5 մեքենայի մասնակցությամբ վթարից Այսօր, 17:14 Հայ առաքելական համայնքը մասնակից կլինի Լիբանանի վերականգնմանը․ Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն ուղերձ է հղել Լիբանանի նորընտիր նախագահին Այսօր, 16:57 Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է՝ Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան Այսօր, 16:47 Խայտառակ բլեֆ է․ Հայաստանը չի դառնալու ԵՄ անդամ, փոխարենը շատ արագ դառնալու է Ուկրաինա․ Նաիրա Զոհրաբյան Այսօր, 16:31 Ամենայն Հայոց Կաթողիկոսը զորակցություն է հայտնել արցախցի ընտանիքներին (Տեսանյութ) Այսօր, 16:10 Կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից, Հայաստանը դարձնել նեոթուրանական նախագծի մի փոքր օղակ Այսօր, 15:57 Անահիտ Մանասյանը ՀԿ-ների ներկայացուցիչների հետ քննարկել է Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունները Այսօր, 15:46 Նիկոլ Փաշինյանն այցելել է Գանձաքար բնակավայրի նորակառույց դպրոց Այսօր, 15:31 Սպասվում է առանց տեղումների եղանակ Այսօր, 15:06 Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե Այսօր, 14:30 ԵՄ-ն կվերլուծի Հայաստանի կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին Այսօր, 14:25 ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի հանդես կգա հրաժեշտի խոսքով Այսօր, 14:09 Արագածոտնում բախվել են «Երևան Սիթի»-ի «MAN» բեռնատարը, «Mitsubishi» բեռնատարը, «UAZ»-ը, «ՎԱԶ 2107»-ն ու «Chevrolet»-ն. կան վիրավորներ Այսօր, 13:53 Քարդաշյանները ևս տարհանվել են հրդեհների պատճառով Այսօր, 13:18 Մոսկվայից և Երևանից չվերթերը փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ՝ սահմանափակման պատճառով Այսօր, 12:59 Լոս Անջելեսում հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիների չկան․ ԱԳՆ Այսօր, 12:55 ԵԱՏՄ անդամ երկրների հետ տնտեսական հարաբերությունների խզումը կարող է կործանարար, անդառնալի հետևանքներ թողնել մեր երկրի վրա. Թադևոս Ավետիսյան Այսօր, 12:26 Հասարակական տրանսպորտից օգտվելու տոմսային ինչ փաթեթներ են առաջարկվում Այսօր, 12:08 Խաչատրյանի անվան 21-րդ միջազգային մրցույթը կանցկացվի «դիրիժորություն» մասնագիտությամբ. ընդունվում են մասնակցության հայտեր Այսօր, 11:32 Հայաստանը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը Այսօր, 11:29 Ավելի քան 1400 անձ տուժել է համակարգչային հափշտակություններից. դատախազը մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը հանձնել է դատարան Այսօր, 11:15 Մեր ընթացքն ուղիղ ճանապարհով գնալու է դեպի մեր կյանքի ազատագրումը. Բագրատ Սրբազան Այսօր, 10:50 Փարաքար խոշորացված համայնքում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները Այսօր, 10:33 Սատարումս ԱՄՆ-ում ապրող մեր հայրենակիցներին և, առհասարակ, այս ողբերգությունից տուժած բոլոր անձանց. Տիգրան Աբրահամյան Այսօր, 10:14 Երևան-Գյումրի ճանապարհին մեքենան բախվել է բետոնե արգելապատնեշներին և բռնկվել․ վարորդը հոսպիտալացվել է Այսօր, 09:51 Պաշտոնատար անձանց նկատմամբ իրենց ազդեցությունն օգտագործելու միջոցով 16 հազար ԱՄՆ դոլար ստացած երկու անձանց վերաբերյալ քրեական վարույթը դատախազը հանձնել է դատարան Այսօր, 09:29 Շիրակում, Թալինի տարածաշրջանում, Հրազդանում, Չարենցավանում և Երևան-Սևան, Նիգավան-Ռյա Թազա ավտոճանապարհներին մառախուղ է Այսօր, 09:18 «Ժողովուրդ». Նահապետ Գևորգյանի «ճռիկ-վռիկներ» անող որդուն շոու բեմադրելով՝ ձերբակալել են, հետո բաց թողել Այսօր, 09:15 «Ժողովուրդ». Կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուներ» կլինեն Այսօր, 09:13 «Ժողովուրդ». 2025-ի մինչև մայիսի 1-ը ովքեր պետք է հայտարարագիր ներկայացնեն 10/01/2025 22:27 «Ինչ- որ մեկի ոչ առողջ գլխում ծագել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպիտի օգտվի օրենքով սահմանված ծառայությունից»․ Բաբայանը ներկայացրեց ձերբակալությունների բուն պատճառը 10/01/2025 22:11 Ցուրտ և տաք օդային հոսանքների շփումից առաջացել է ջրային գոլորշիների խտացում՝ արտահայտվող խիտ մառախուղի տեսքով․ ՀՀ տարբեր բնակավայրերի միջև առաջացել է նաև ջերմաստիճանային զգալի տարբերություն 10/01/2025 21:59 Կեսօրից սկսած՝ ոստիկանությունը «Հայրենիք» կուսակցության շենքի դիմաց «պոստեր» էր տեղակայել, մեզ հետևում էին․ Արսեն Բաբայանը մանրամասներ է հայտնում իր ու ընկերների ձերբակալությունից (Տեսանյութ) 10/01/2025 21:32 Երևանի Հրազդանի կիրճից քրեական ոստիկանություն են տեղափոխել Արթուր Վանեցյանին սպասարկող մեքենան 10/01/2025 21:24 Իշխանությունների թիրախում Արթուր Վանեցյա՞նն է 10/01/2025 21:09 Թրյուդոն Թրամփին կատակով առաջարկել է Կանադան փոխանակել ԱՄՆ նահանգներից մեկնումեկի հետ 10/01/2025 20:49 «Մեզ ձերբակալել էր քրեական ոստիկանության քրեական ենթամշակույթի դեմ պայքարի բաժինը»․ Իրավապաշտպան Արսեն Բաբայան 10/01/2025 20:31 Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ 10/01/2025 20:18 Կիսապաշտպան Հարությունյանը պայմանագիր է կնքել մոսկովյան «Լոկոմոտիվի» հետ 10/01/2025 19:56 Մառախուղը Հայաստանի մարզերում խտացել է 10/01/2025 19:39 Լեզուն՝ աղեստամոքսային տրակտի հիվանդությունների «հայելի» 10/01/2025 19:23 Զախարովան Զելենսկուն «արյունարբու հրեշ» է անվանել 10/01/2025 19:08 27-ամյա կալանավորը գիշերը կախվել է «Արթիկ» ՔԿՀ-ի բանտախցում 10/01/2025 18:51 Արմեն Գրիգորյանը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ է հանդիպել 10/01/2025 18:40 Այս պահին ես, որպես փաստաբան, իրականացնում եմ ընկերներիս իրավունքների պաշտպանությունը․ Բաբայան 10/01/2025 18:28 Ոստիկանները, որոնք աբսուրդային կասկածով մարդկանց թեկուզ կարճ ժամանակով ձերբակալում են, պե՞տք է պատասխանատվության ենթարկվեն, թե՞ ոչ․ Մելիքյան (Տեսանյութ) 10/01/2025 18:14 Ոստիկանությունն Արսեն Բաբայանին ազատ է արձակել, ընկերներին՝ ոչ 10/01/2025 18:07 Կալիֆորնիայում հրդեհը մարող ինքնաթիռը բախվել է անօդաչու թռչող սարքին 10/01/2025 17:52 Արսեն Բաբայանին և ընկերներին ձերբակալել են «ապօրինի զենքի կասկածով»․ Անգամ կարիք չեմ տեսնում կարծիք հայտնել, թե ի՜նչ աստիճան աբսուրդային է այդ «կասկածը»․ Մելիքյան 10/01/2025 17:45 Իրավապաշտպան Արսեն Բաբայանին ու նրա ընկերներին ձերբակալել են 10/01/2025 17:32 Արարատի, Արագածոտնի, Կոտայքի, Շիրակի, Գեղարքունիքի մարզերում մառախուղ է 10/01/2025 17:16 Թվային տեխնոլոգիաների ոլորտում կայացած հայկական ընկերությունը, հնարավոր է, ներդրումներ իրականացնի Աֆրիկայում. հարցազրույց գործարար Աշոտ Ուլիխանյանի հետ 10/01/2025 17:05 Ռուսաստանն ու Բելառուսը համատեղ զորավարժություններ են անցկացնելու՝ 13 000-ից ավելի զինվորականների մասնակցությամբ 10/01/2025 16:49 Փաշինյանը նախաձեռնել է Հայաստանի համար կործանարար նոր օրակարգ․ Դանիելյան 10/01/2025 16:33 Երևանում բախվել են «Mazda»-ն ու մոպեդը. մոպեդավարը հոսպիտալացվել է 10/01/2025 16:25 2024թ. հունվար-դեկտեմբերին բենզինի գներն աճել են 14.8%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 10/01/2025 16:06 Կարագի գինն աճել է 9.1%-ով, սուրճինը՝ 16.2, բանջարեղենի ապրանքախմբում արձանագրվել է 9.7% գնաճ. Վիճակագրական կոմիտեն 2024թ․ սպառողական գների ինդեքս է հրապարակել 10/01/2025 15:56 Պեսկովը Լիտվան անվանել է թշնամական երկիր՝ տարածքային հավակնություններով 10/01/2025 15:47 Ինքնավթարի հետևանքով 68-ամյա Սուսանը տեղում մահացել է 10/01/2025 15:43 Սանկտ Պետերբուրգում շտապ հոսպիտալացվել է Միխայիլ Բոյարսկին 10/01/2025 15:39 Տեղեկությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է 10/01/2025 15:35 «ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագիծը համահունչ է ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումներին. Արարատ Միրզոյան 10/01/2025 15:28 ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ հայտարարություններով Հայաստանն այս պահին մանիպուլացնում է տնտեսական դաշտում. Սուրեն Պարսյան 10/01/2025 15:13 Այս պահին թե՛ դատական, թե՛ իրավական փաստ կամ հիմք չկա՝ Ամուլսարի շահագործման գործընթացը կասեցնելու. Սիմիդյան 10/01/2025 15:03 Ռուբեն Ռուբինյանն ու Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը մտքեր են փոխանակել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 10/01/2025 14:56 Քրեակատարողական ծառայության պետը ՄԻՊ-ին ներկայացրել է «Արմավիր» ՔԿՀ-ում առկա խնդիրները 10/01/2025 14:54 Մի քիչ հստակ ասեմ՝ ինձ գործից չեն հանում, ժողովո՛ւրդ. Հակոբ Սիմիդյան 10/01/2025 14:48 Արդեն երկրորդ անգամ նույն հարցը տալիս եմ կառավարության ղեկավարին. բացառում եմ, որ Փաշինյանը մայրաքաղաքի տրանսպորտի կտրուկ թանկացման վերաբերյալ կարծիք չունենա. Մարության 10/01/2025 14:44 Պուտինը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպել Թրամփի հետ. Պեսկով 10/01/2025 14:38 Այո՛, նպատակ ունեինք 2024-ին մեծացնել անտառտնկման մակերեսը, բայց ֆինանսական խնդիրների պատճառով չկարողացանք. Նախարար 10/01/2025 14:33 Տիեզերք է ուղարկվել «Ես իմ անուշ Հայաստանի» գիրքը 10/01/2025 14:28 Հայաստանը շարունակելու է իր աջակցությունը Լիբանանում, մասնավորապես ՅՈՒՆԻՖԻԼ-ի շրջանակներում հայկական խաղաղապահ զորախմբի գործուն մասնակցությամբ. Փաշինյան 10/01/2025 14:21 Հայկ Սարգսյանի ու Հայկ Ղալումյանի միջև քաշքշուկ չի եղել, հանդիպումից հետո խոսել են, մարդիկ այլ տպավորություն են ստացել. Հակոբ Սիմիդյան 10/01/2025 14:10 Մենք արձանագրում ենք՝ Փաշինյանը նպաստում է խաղաղության գործընթացում դրական առաջընթացին. Թուրքիայի ԱԳ նախարար 10/01/2025 13:55 Խորեն Հովհաննիսյանն այսօր նշում է ծննդյան 70-րդ տարեդարձը 10/01/2025 13:51 ՀՀ-ն և Ադրբեջանը մշտական համաձայնագիր պետք է ստորագրեն․ Թուրքիայի ԱԳ նախարար 10/01/2025 13:46 Պաշտոնական Անկարան կարծում է, որ Բաքուն և Երևանը կհամաձայնեցնեն խաղաղության համաձայնագրի մնացած կետերը 10/01/2025 13:41 ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը 10/01/2025 13:36 Լոս Անջելեսի Քենեթի հրդեհի բռնկման մեջ կասկածվողին ձերբակալել են 10/01/2025 13:24 Ոստիկանություն դիմած անձը հայտնել է, որ զարդատուփից անհետացել են 2,5 մլն դրամի համարժեք ոսկյա զարդեր 10/01/2025 13:21 Գործող իշխանությունն անընդհատ փորձում է տակնուվրա անել որոշ սկզբունքներ. Մինասյան (Տեսանյութ) 10/01/2025 13:09 Ճաշակին համապատասխան՝ Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ պետք է օրհներգի տողերը փոխեն. Գեղամ Մանուկյան (Տեսանյութ) 10/01/2025 12:52 Եթե Ադրբեջանը վստահ է իր իրավական դիրքորոշումների վրա, ինչո՞ւ են դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում. Կիրակոսյան (Տեսանյութ) 10/01/2025 12:48 Մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել Ջալալ Հարությունյանին, փաստաբանը, սակայն, պնդում է՝ դատարանում ապացուցվել է ՊԲ նախկին հրամանատարի անմեղությունը 10/01/2025 12:44 Շիրակում բախվել են «Howo» բեռնատարն ու «ՎԱԶ 2107»-ը. կա 5 տուժած 10/01/2025 12:36 Ալիևի հասցեին հնչեցված վիրավորական արտահայտությունների համար Բաքուն բողոք է հղել Մոսկվային 10/01/2025 12:25 Դոլարի առքի միջին գինը 393 դրամ է. տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում 10/01/2025 12:23 Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին Nissan-ը հայտնվել է ձորակում. հինգ վիրավոր կա 10/01/2025 12:20 Wejhatt թերթը Հայաստանը նկարագրել է որպես արկածների և ճանապարհորդությունների նոր զբոսաշրջային վայր

Տվյալ բաժնի վերջին նյութերը