15/12/2023 20:21
Սանոսյանը ԵԱՏՄ խորհրդի անդամ Կոժոշևի հետ գազի ու էներգետիկայի ընդհանուր շուկային վերաբերող հարցեր է քննարկել
ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է ԵԱՏՄ էներգետիկայի և ենթակառուցվածքների հարցերով խորհրդի անդամ, նախարար Արզիբեկ Կոժոշևին, հաայտնում են ՏԿԵ նախարարությունից։
Հաղորդագրությունում նշված է․
«Սանոսյանը ողջունել է Կոժոշևին և կարևորել ստեղծված հնարավորությունը՝ կուտակված մի շարք հարցեր քննարկելու համար։
Հանդիպման ժամանակ քննարկվել են տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներին վերաբերող հարցեր։
Քննարկվել է ԵԱՏՄ շրջանակներում տրանսպորտի քաղաքականության զարգացման, 2024-2026 թթ. տրանսպորտային քաղաքականության «Ճանապարհային քարտեզ»-ին, գազի ու էներգետիկայի ընդհանուր շուկային վերաբերող մի շարք հարցեր։
Քննարկվել են նաև 2024 թվականին ԵԱՏՄ մարմիններում Հայաստանի նախագահության հետ կապված հարցեր»։