15/12/2023 15:16
Շատ լավատես ենք հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացման հարցում. ՌԴ փոխվարչապետ
Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը լավատեսություն է հայտնում հայ-ռուսական հարաբերությունների զարգացման հարցում։
«Հայաստանում մշտական հետաքրքրություն է ցուցաբերվում ռուսաց լեզվին, ռուսաց լեզվի ուսումնասիրությանը, և մենք դա բարձր ենք գնահատում։ Շատ մեծ մշակութային ծրագիր է իրականացվել տարբեր ոլորտներում»,- Երևանում լրագրողներին ասաց Օվերչուկը։
Նրա խոսքով՝ հաջորդ տարի մտադիր են զարգացնել բոլոր լավ նախաձեռնությունները։
«Շատ լավատես ենք հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացման հարցում»,- հավելել է նա։