15/12/2023 19:08
Սրբապղծություն. Քասախ գյուղի գերեզմանատնից գողացել են հանգուցյալի շիրմաքարը
Դեկտեմբերի 10-ին սրբապղծության դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ոստիկանություն է ահազանգել Երևանի բնակիչ 44-ամյա Է․ Մ.-ն և հայտնել է, որ դեկտեմբերի 1-ից միչև դեկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Կոտայքի մարզի Քասախ գյուղում գտնվող գերեզմանատնից գողացել են պապիկի շիրմաքարը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ձեռնարկում են միջոցառումներ՝ սրբապիղծների ինքնությունը պարզելու, նրանց և շիրմաքարը հայտնաբերելու ուղղությամբ: