15/12/2023 19:18
Ջրային պարեկները «Հունդաի»-ի սրահում պարկերով խմիչք են հայտնաբերվել, մեքենան տեղափոխվել է Սևանի բաժնի պահպանվող տարածք
Դեկտեմբերի 12-ին Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային պարեկները հանգստյան գոտիներից մեկի մոտ ստուգման նպատակով կանգնեցրել են «Հունդաի» մակնիշի մի մեքենա։ Ստուգման ժամանակ պարեկները մեքենայի սրահում նկատել են պարկերով խմիչք, որոնք առանց ակցիզային դրոշմանիշերի էին: Պարզվել է նաև, որ մեքենան Ճանապարհային ոստիկանության կողմից հետախուզման մեջ է:
Վարդենիսցի 29-ամյա վարորդը բեռնախցիկից իրավապահներին է ներկայացրել ևս մի քանի պարկ առանց ակցիզային դրոշմանիշերի խմիչք: Նա հայտնել է, որ խմիչքը ձեռք է բերել մայրաքաղաքում՝ անծանոթ անձից՝ Վարդենիսի իր խանութում վաճառելու նպատակով։
Մեքենան, խմիչքով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Հանգամանքները պարզվում են։